• Latest news

«Հայկական ակնաբուժության նախագիծը» և «Ալցհայմերի խնամք Հայաստանը» մարզերում իրականացնում են մեծահասակների առողջության սքրինինգներ

16 մարտի, 2023  17:20

Այսօր, մարտի 16–ին,  Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում մեկնարկեցին մեծահասակների սքրինինգները՝ վեր հանելու ակնային ախտահարումները, շաքարային դիաբետի առկայությունը, բարդությունները եւ հիշողության հետ կապված խնդիրները: Անհրաժեշտության դեպքում բնակիչները նաեւ բուժման հնարավորություն կստանան:

Ծրագիրն իրականացվում է անվճար՝ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի եւ «Ալցհայմերի խնամք Հայաստան» հասարակական կազմակերպության համագործակցությամբ: Մինչ օրս ավելի քան 3000 մեծահասակ է մասնակցել ծրագրին:

«Ալցհայմերի խնամք Հայաստան» հասարակական կազմակերպությունը եւ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը համագործակցում են՝ նպաստելու մեծահասակների առողջության բարելավմանը: Համագործակցության շրջանակներում Հայկական ակնաբուժության նախագծի կողմից ՀՀ ողջ տարածքում կազմակերպվող ակնային զննումներին եւ շաքարային դիաբետ ունեցողների հետազոտությանը զուգահեռ Ալցհայմերի խնամք Հայաստանը տարբեր բնակավայրերում իրականացնում է հիշողության գնահատում 40-ից բարձր տարիքի անձանց շրջանում։

2022 թվականի հունիսից «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը սկսեց համագործակցել Հայկական ակնաբուժության նախագծի հետ եւ ընդլայնել Ալցհայմերի հիվանդություն ունեցող անձանց համար նախատեսված ծրագրերի շրջանակը։ Հայկական ակնաբուժության նախագծի «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում իրականացվող ակնային խորացված հետազոտություններին զուգահեռ քաղաքացիներին առաջարկվում է հիշողության ստուգում՝ «Առողջ ուղեղի հայկական ծրագրի» սքրինինգային թեստի միջոցով։

Համագործակցության առաջին փուլում «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունն աշխատել է Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան, Եղվարդ շրջանների այն բոլոր բնակավայրերում, որտեղ հունիսից նոյեմբեր ամիսներին Հայկական ակնաբուժության նախագիծն իրականացրել է ակնային զննումներ։

Երկու կազմակերպությունների հաջողված համագործակցությունը նոր փուլում՝ մարտ ամսից սկսած, «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության մասնագետները Հայկական ակնաբուժության նախագծի հետ հիշողության գնահատման թեստավորում կիրականացնեն Արագածոտնի մարզում։

Այս համագործակցության շնորհիվ մեծահասակները հնարավորություն են ստանում մեկ այցով հետազոտվել ակնային տարբեր հիվանդությունների, նախադիաբետի, շաքարային դիաբետի, Ալցհայմերի կամ դեմենցիայի այլ դրսեւորումների վաղ հայտնաբերման համար, ինչի արդյունքում հնարավոր է դառնում անհրաժեշտ բուժումն իրականացնել ժամանակին եւ բարելավել նրանց կյանքի որակը։

AECP_ACA_3.JPG (6.12 MB)

«Բժշկագիտության զարգացումը հանգեցնում է տարբեր հիվանդությունների միջեւ եղած կապերի հայտնաբերմանը: Այս առումով մեր համագործակցությունն ընդլայնման հետաքրքիր հեռանկար ունի՝ հաշվի առնելով երկու կազմակերպությունների փորձառությունը եւ ներուժը», - ասաց «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Նունե Եղիազարյանը:

««Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ-ի  համագործակցությունը «Հայկական ակնաբուժության նախագծի» հետ մեզ հնարավարություն է տվել իրականացնել հիշողության գնահատումներ հազարավոր մարդկանց համար Հայաստանի տարբեր համայնքներում, քանի որ աչքի եւ ուղեղի միջեւ կապը շատ ամուր է, եւ դրանք կարող են մեծապես ազդել միմյանց վրա: Մենք շատ երախտապարտ ենք այս հնարավորության համար»,- նշեց «Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ–ի հիմնադիր, ղեկավար դոկտոր Ջեյն Մահաքյանը։

AECP_ACA_1.JPG (2.23 MB)

«Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ-ն առողջապահական համակարգի պատրաստվածության ապահովման համար Դավոսի Ալցհայմերի համագործակցության առաջին համաշխարհային համատեղ դրամաշնորհային ծրագրի 12 շահառուներից է, եւ «Առողջ ուղեղի հայկական ծրագիրն» իրականացվում է հենց այս համագործակցության շրջանակում։ «Առողջ ուղեղի հայկական ծրագրի» իրականացմանն աջակցում են ՀՀ առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունները:

«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը Հայաստանում իր գործունեության ավելի քան 30 տարիների ընթացքում համագործակցում է տարբեր գործընկերների հետ՝ նպաստելու ձեռքբերովի կուրության կանխարգելմանը եւ բարելավելու երկրում առողջապահական համակարգը: Վերոնշյալ ակնային զննումների եւ շաքարային դիաբետ ունեցողների հետազոտությններն ու ակնային բուժումն իրականացվում է Դիաբետի համաշխարհային հիմնադրամի հետ գործակցությամբ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է