• Latest news

Սննդամթերքի տոքսինները կարող են հանգեցնել պտղաբերության նվազման

21 մարտի, 2023  22:04

Սննդի կամ խմելու ջրի մեջ պարունակվող տոքսինների ազդեցությունը հանգեցնում է կանանց պտղաբերության 40%-ով նվազման, պարզել են Սինայ լեռան վրա գտնվող Իկանա բժշկության դպրոցի գիտնականները: Գիտնականների հոդվածը հրապարակվել է Science of the Total Environment ամսագրում։

Գիտնականները թեստավորել են 18-45 տարեկան վերարտադրողական տարիքի 1032 կանանց, որոնք փորձել են հղիանալ։ Նրանք չափել են մեկ եւ պոլիֆտորալկիլ նյութերի (PFAS) մակարդակը պլազմայի նմուշներում, որոնք վերցվել են 2015-2017 թվականներին:

Պարզվել է, որ այդ քիմիական միացությունների մեծ քանակությունը կապված է եղել կլինիկական հղիության եւ ողջ պտղով ծննդաբերության հավանականության նվազման հետ։ Մասնավորապես, 30-40%-ով կրճատվում է հղիանալու եւ ողջ երեխա ունենալու հավանականությունը մեկ տարվա ընթացքում: Առավելագույն ազդեցություն է ունեցել պերֆտորոդեկանաթթուն: Անպտղության հետ կապված ասոցիացիաներ են նկատվել նաեւ պերֆտորոկտանսուլֆոնային, պերֆտորոկտանային եւ պերֆտորոհեպտանային թթուների դեպքում։

PFAS-ները ջրի եւ ճարպերի հանդեպ դիմացկուն քիմիական նյութեր են, որոնք պարունակվում են խմելու ջրի, չկպչող սպասքի, անջրանցիկ հագուստի, սննդի փաթեթավորման, գորգերի եւ պաստառների լաքակայուն ծածկույթներում, ներկերի եւ անձնական խնամքի միջոցների մեջ: Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ գրեթե յուրաքանչյուր ամերիկացի ունի այդ նյութերն իր արյան մեջ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել