• Latest news

Սոցիալական ցանցերը սննդային վարքագծի խանգարման պատճառ կարող են դառնալ․ հետազոտություն

27 մարտի, 2023  20:08

Սոցիալական ցանցերի օգտագործման եւ սննդային վարքագծի խանգարման (ՍՎԽ) միջեւ կապ են հայտնաբերել Լոնդոնի համալսարանական քոլեջի Գլոբալ առողջության ինստիտուտի հետազոտողները: Արդյունքները հրապարակվել են PLOS Global Public Health ամսագրում:

Նրանք հավաքել եւ վերլուծել են 17 երկրներում 10-24 տարեկան մասնակիցների հետ անցկացված 50 հետազոտությունների տվյալները: Բոլոր ուսումնասիրությունները դիտարկել են սոցիալական ցանցերի ազդեցությունը ֆիզիկական եւ հոգեկան առողջության վրա:

Հեղինակները պարզել են, որ սոցիալական ցանցերում որոշ թրենդներ այնպիսի բովանդակություն են, որ սննդային վարքագծի խանգարում են առաջացնում, եւ կան արտաքին տեսքի վրա կենտրոնացած հարթակներ, որոնք մեծացնում են կապը ՍՎԽ-ի հետ (ռիսկը մեծանում է 17,7 տոկոսով): Հատկապես ընդգծված հարաբերակցություն է նկատվել մարմնի զանգվածի բարձր ինդեքսով (BMI) կանանց մոտ։

Բացի այդ, տեսողական բովանդակությամբ սոցիալական ցանցերը հաճախ օգտագործողների մոտ ուժեղացել են տագնապի եւ դեպրեսիայի ախտանիշները, եթե դրանք նախկինում ախտորոշված են եղել: Տասնմեկ հետազոտություններում կապ է հայտնաբերվել սոցիալական ցանցերի օգտագործման եւ չափից շատ ուտելու, ինչպես նաեւ լուծողականներ ընդունելու եւ ծայրահեղ դիետաներ պահելու միջեւ: Նաեւ հաճախ այդ մարդիկ դժգոհ են եղել իրենց մարմնից, այդ թվում՝ ամաչել են իրենց արտաքինից, եւ ցածր ինքնագնահատական են ունեցել: Հինգ հետազոտություններ ցույց են տվել, որ այդպիսի ինքնաընկալումը նախորդել է սննդային վարքագծի խանգարմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել