• Latest news

Հայաստանում COVID-19-ից մահացել է մոտ 8,7 հազար մարդ. առողջապահության նախարարություն

19 ապրիլի, 2023  13:59

Հայաստանում COVID-19-ից մահացել է մոտ 8,7 հազար մարդ։ Այս մասին ապրիլի 19-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում «2022 թվականին Հայաստանի կառավարության (2021-2026թթ.) ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին»  զեկույցի քննարկման ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում COVID-19-ի դեմ ընդունված միջոցների պատշաճ գնահատականի համար որպես հիմք ավելի ճիշտ կլինի վերցնել ոչ միայն մահացության ցուցանիշը, այլեւ դրա համեմատությունը Հայաստանի պես երկրների համանման ցուցանիշների հետ։

«Ես չէի ցանկանա կոնկրետ երկրներ նշել, բայց կան պետություններ, որոնց համեմատ COVID-19-ից Հայաստանում մահացության մակարդակը կրկնակի ցածր էր։ Եվ դա՝ այն պայմաններում, երբ Հայաստանը զուգահեռ դիմակայում էր թե՛ COVID-19-ին, թե՛ արտաքին ագրեսիային։ Բացի այդ, ի տարբերություն անգամ զարգացած շատ երկրների՝ Հայաստանում բուժսարքավորումների կամ անհատական պաշտպանության միջոցների անբավարարության խնդիր չի առաջացել։ Մենք ոչ մի անգամ չենք բախվել նման խնդրի»,- հավաստիացրել է նախարարը։

Ավանեսյանն ընդգծել է, որ Հայաստանում ապահովվել է պատվաստանյութերի առավելագույն բազմազանություն, ինչպես նաեւ հասանելիություն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է