• Latest news

Գանգուղեղային վնասվածքից հետո երաժիշտը սկսել է «տեսնել» երաժշտությունը

22 մայիսի, 2023  12:51

Երաժիշտը սկսել է «տեսնել» երաժշտությունը եւ մի քանի ամիս ակտիվորեն զբաղվել է ստեղծագործությամբ այն բանից հետո, երբ վթարի հետեւանքով գլխի վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում են Վանդերբիլտի համալսարանի գիտնականները, որոնց բժշկական զեկույցը հրապարակվել է Neurocase ամսագրում։  

66-ամյա տղամարդը երաժշտություն էր դասավանդում կատարողի եւ կոմպոզիտորի կարիերան ավարտելուց հետո։ 2021 թվականին նա մոտոցիկլետով վթարի է ենթարկվել, որի հետեւանքով ստացել է գանգուղեղային վնասվածք՝ սուբդուրալ հեմատոմա։ Արյունահոսությունը այնքան ուժեղ չի եղել, որ վիրաբուժական բուժում պահանջվեր, եւ երեք օր անց նա դուրս է գրվել հիվանդանոցից:

Վնասվածքից հետո տղամարդը հիշողության հետ կապված խնդիրներ է ունեցել։ Բացի այդ, երաժշտություն լսելը տղամարդուն ստիպել է տեսնել երաժշտական նոտաներն իր առջեւ այնպես, կարծես դրանք գրված լինեն նոտաների վրա, ինչը նա նախկինում երբեք չի զգացել: Բժիշկների կողմից անցկացված թեստերը հաստատել են հիվանդի խոսքերը։ Նա նաեւ հայտնել է, որ իր ստեղծագործական ունակությունները հասել են գագաթնակետին, եւ ինքը մինչեւ ուշ գիշեր երաժշտություն ստեղծելու անհրաժեշտություն է զգացել:

Վնասվածքը, ըստ երեւույթին, տղամարդու մոտ առաջացրել է սինեսթեզիա՝ հազվագյուտ նյարդաբանական վիճակ, որը հանգեցնում է զգացմունքների «խառնաշփոթի», գրել են նրա բժիշկները զեկույցում: Օրինակ՝ սինեսթեզիայով տառապող որոշ մարդիկ ծննդյան օրվանից տեսնում են որոշակի գույներ կամ ձեւեր, երբ լսում են որոշակի հնչյուններ:

Ավելի վաղ հաղորդվել է մարդկանց մոտ սինեսթեզիայի զարգացման կամ ուղեղի վնասվածքից հետո կրեատիվության ավելացման դեպքերի մասին, սակայն նոր դեպքն առաջիններից մեկն է, որը հաղորդում է մեկ հիվանդի մոտ երկու երեւույթների մասին, գրում են զեկույցի հեղինակները:  

Ընդ որում, հեղինակները նախազգուշացրել են, որ իրենք հստակ չգիտեն, թե արդյոք սինեսթեզիան եւ տղամարդու կրեատիվության բարձրացումն առաջացրել է հենց  գանգուղեղային վնասվածքը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել