• Latest news

Բույսերն օդից հեռացնում են քաղցկեղ առաջացնող տոքսինները

30 մայիսի, 2023  13:41

Բույսերն արդյունավետ կերպով հեռացնում են տարածքի օդից բենզինի թունավոր գոլորշիները, որոնք նպաստում են քաղցկեղի զարգացմանը: Ambius ընկերության հետ համատեղ Սիդնեյի տեխնոլոգիական համալսարանի գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են ընկերության կայքում։

Հետազոտողները պարզել են, որ կանաչ պատը՝ բաղկացած տարբեր սենյակային բույսերից, արդյունավետորեն հեռացնում է վնասակար, քաղցկեղ առաջացնող նյութերը։ Ընդամենը 8 ժամում շրջակա օդից հեռացվել է առավել թունավոր միացությունների մինչեւ 97 տոկոսը։

Փակ տարածքներում օդը հաճախ ավելի է աղտոտված, քան փողոցում, ինչն իր հերթին բացասաբար է ազդում հոգեկան եւ ֆիզիզկական առողջության վրա։ Ամենավտանգավոր աղտոտիչներից, որը փողոցից կարող է հայտնվել փակ տարածքում, բենզոլն է։

Բենզինի գոլորշիները շնչելը կարող է թոքերի գրգռվածություն առաջացնել, գլխացավեր եւ սրտխառնոց, իսկ երկարատեւ ազդեցությունը կապված է քաղցկեղի զարգացման բարձր ռիսկի, ասթմայի եւ այլ քրոնիկ հիվանդությունների հետ։

«Մենք չափել ենք բենզոլի պարունակությունը հերմետիկ խցիկում: Մենք հաստատել ենք, որ բույսերը կարող են ոչ միայն հեռացնել օդից ամենավնասակար աղտոտիչները։ Ավելին, բենզոլն ավելի արագ է յուրացվում, քան նվազ վնասակար նյութերը, ինչպիսիք են սպիրտները։ Մենք նաեւ հայտնաբերել ենք, որ որքան շատ տոքսիններ են օդում, այնքան ավելի արագ եւ արդյունավետ են բույսերը վերացնում տոքսինները: Բույսերը հարմարվում են այն պայմաններին, որտեղ նրանք աճում են»,- նշում են հեղինակները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել