• Latest news

Ամերիկացի գիտնականները բազմակի միելոմայի դեմ պայքարի համար 116 նոր թիրախ են հայտնաբերել

30 մայիսի, 2023  20:34

Ամերիկացի գիտնականները բազմակի միելոմայի զարգացման դեմ պայքարելու համար 116 նոր պոտենցիալ թիրախային գեներ են հայտնաբերել են։ Dana-Farber Cancer Institute-ի գիտնականների աշխատանքի արդյունքները հրապարակվել են Nature Cancer ամսագրում։

Վերջին 20 տարիների ընթացքում քաղցկեղի բուժման համար փնտրվել են այս տեսակի ուռուցքի հետ կապված մուտացված գեներ: Սա թույլ է տվել բազմաթիվ նպատակային արդյունավետ թերապիաներ մշակել:

Սակայն, նոր ուսումնասիրության մեջ հեղինակները կենտրոնացել են ոչ թե գեների փոփոխությունների, այլ բազմակի միելոմայի ֆունկցիոնալ խոցելիության վրա՝ բուժման չենթարկվող արյան քաղցկեղի, որն ազդում է հակամարմիններ արտադրող պլազմային բջիջների վրա:

Թիմն օգտագործել է CRISPR գենետիկ խմբագրիչը, որը թույլ է տվել նրանց հաջորդաբար յուրաքանչյուր բջջային գծում անջատել գեները: Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 116 գեն, որոնք արտադրում են մոլեկուլներ, որոնք վերահսկում են որոշակի գեների ակտիվացումը կամ պլազմային բջիջներում սպիտակուցների սեկրեցումը։ Բոլոր հայտնաբերված գեները հատուկ են քաղցկեղի այս տեսակի գոյատևման համար և, հետևաբար, կարող են օգտագործվել որպես թիրախներ նոր թերապևտիկ ուղղությունների զարգացման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է