• Latest news

Կառավարությունը որոշել է լուծարել Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջը

2 հունիսի, 2023  19:45

Կառավարությունը մտադիր է լուծարել «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը իսկ նրա գույքը հետ վերցնել: Այս մասին կռավարության որոշման նախագիծը տեղադրվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Խոսքը Տիտոգրադյան փողոցի 133/1 հասցեում գտնվող 2357 քմ ընդհանուր մակերեսով մասնաշենքի մասին է:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական ուսումնական հաստատությունների և դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացմամբ, Երևան քաղաքում գործող բժշկական ուղղվածության միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների կառավարման և ծախսարդյունավետության բարձրացմամբ, ռեսուրսների համակենտրոնացմամբ:

Մասնավորապես՝ «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջը» լուծարելը հնարավորություն է տալիս օպտիմալացնել օգտագործվող տարածքները և ուսումնանյութական բազան, նպաստում է ոլորտում տարվող քաղաքականության համաձայն մասնավոր հատվածի կողմից մասնագիտական կրթության իրականացման կազմակերպմանը, պետության բեռի թեթևացմանը:

Երևան քաղաքում գործում են պետական 4  և ոչ պետական հավատարմագրված 7 ուսումնական հաստատություններ, որոնցում ուսուցանվում են առողջապահական ոլորտի մասնագիտություններ: ՀՀ ԿԳՄՍ  նախարարության ենթակայությամբ գործում է «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ը, նրա հարևանությամբ գործում է նաև «Էրեբունի»  բժշկական ակադեմիա» հիմնադրամը, որը 2022 թվականին ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում և ուսուցանում է գրեթե նույն մասնագիտությունները:

Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի ընդունելությունը տարեց-տարի նվազում է և ներկայումս ուսանում է 420 ուսանող, որից 140-ը ավարտում են 2022-2023 ուսումնական տարում, հարկ եմ համարում նշել նաև, որ 2020-2021 ուսումնական տարում ուսանել է 663 ուսանող, իսկ 2021-2022 ուսումնական տարում՝ 529:

Նշվում է, որ «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ»-ի ուսանողների ուսումնառության շարունակումը նույն պայմաններով (անվճար/վճարի նույն չափով) նախատեսվում է կազմակերպել «Էրեբունի»  բժշկական ակադեմիա» հիմնադրամում (ուսանողի ցանկությունը հաշվի առնելով) կամ այլ պետական կամ ոչ պետական հավատարմագրված ուսումնական հաստատություններում, իսկ աշխատակիցների մեծ մասը իրենց աշխատանքը կշարունակեն «Էրեբունի»  բժշկական ակադեմիա» հիրմնադրամում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել