• Latest news

Հայտնաբերվել են հակաբիոտիկների նկատմամբ կայունության նոր գեներ

6 հունիսի, 2023  18:35

Շվեդ գիտնականները բազմաթիվ բնական միջավայրերում, ներառյալ մարդու եւ կենդանիների միկրոբիոմները, հայտնաբերել են հակաբիոտիկների նկատմամբ կայունության նոր լատենտային գեներով մանրէներ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Microbiome ամսագրում։

Չալմերսի տեխնիկական համալսարանի եւ Գյոթեբորգի համալսարանի հետազոտողները ենթադրում են, որ շրջակա միջավայրում առկա են բազմաթիվ բակտերիաներ՝ գեներով, որոնք նպաստում են միկրոօրգանիզմների դիմադրողականությանը հակաբիոտիկների նկատմամբ՝ անարդյունավետ դարձնելով հակամանրէային դեղամիջոցներով բուժումը: Այս գեների ամբողջությունը կոչվում է ռեզիստոմ:   

Գիտնականները վերլուծել են բակտերիալ ԴՆԹ-ի 630 միլիարդ հաջորդականություններ ավելի քան 10 հազար մետագենոմային նմուշներում, որոնք մեկուսացված են տարբեր միջավայրերից, ներառյալ մարդու աղիքային միկրոբիոմը, մարդու մաշկի միկրոբիոմը, հողը եւ մաքրման կայանները:   

Պարզվել է, որ բոլոր նմուշներում գերակշռել են լատենտային դիմադրողականության գեները։ Միջուկային ռեզիստոմ ձեւավորող ամենահաճախ հանդիպող գեների շարքում հայտնաբերվել են ինչպես լավ բնութագրված, այնպես էլ լատենտային գեներ։ Բացի այդ, հաճախ հանդիպող լատենտային գեներից մի քանիսը հայտնաբերվել են միանգամից մի քանի պաթոգեններում, այդ թվում՝ Pseudomonas aeruginosa, Salmonella enterica եւ Campylobacter spp-ում:

Հետազոտողները նկարագրել են մի քանի լատենտային գեներ, որոնք տարածված են տարբեր միջավայրերի համար եւ առկա են մարդու համար պաթոգեն միկրոօրգանիզմներում: Պարզվել է, որ դրանք տեղակայված են շարժական գենետիկական տարրերի՝ ԴՆԹ-ի հաջորդականությունների վրա, որոնք կարող են տեղաշարժվել բակտերիալ գենոմի ներսում։ Դրանք ներառում են կոնյուգատիվ տարրեր, որոնք ունակ են կտրել իրենց քրոմոսոմներից եւ ներթափանցել այլ բակտերիաներ։     

Կեղտաջրերի միկրոբիոմներն ունեն զարմանալիորեն մեծ ռեզիստոմ, ինչը այս միջավայրը պոտենցիալ բարենպաստ է դարձնում լատենտային գեների տարածման համար: Սա հսկայական պահեստարան է, որտեղ կարող են առաջանալ հակաբիոտիկների նկատմամբ կայուն պաթոգեն միկրոօրգանիզմներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել