• Latest news

Պետպատվերով բուժզննում անցնելու հերթերը հասնում են մինչեւ նոյեմբեր կամ փաթեթն ընդհանրապես սպառված է

8 հունիսի, 2023  12:50

Պետպատվերով ախտորոշիչ հետազոտություններ անցնելու համար հիվանդանոցներից կեսում ասացին․․․

Տարբեր հարթակներում քաղաքացիներն ամիսներ շարունակ ահազանգում են, որ պետական պատվերով բուժզննում անցնելու համար իրենց հերթագրմանը ստիպված են սպասել ամիսներ։

NEWS.am Medicine-ի թղթակիցը, որպես բուժառու, կապ հաստատեց առաջատար ութ հիվանդանոցի հետ։ Պետպատվերով ախտորոշիչ հետազոտություններ անցնելու համար հիվանդանոցներից կեսում ասացին, որ ստիպված ենք սպասել մինչեւ նոյեմբեր, իսկ մնացյալ կենտրոններում հորդորեցին զանգահարել հաջորդ ամիս, քանի որ այս պահի համար պետպատվերը սպառված է, եւ հայտնի չէ՝ երբ կլրացվի։

Ավելի վաղ՝ մայիսի 24-ին, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ մեծ հերթերի պատճառն այն է, որ ներմուծված հերթագրման ավտոմատ համակարգը թույլ չի տալիս, որ բժշկական կենտրոնները պացիենտներին սպասարկեն հերթագրումից դուրս։

NEWS.am Medicine-ի հետ զրույցում Առողջության իրավունք իրավապաշտպան հասարակական կազմակերպության համանախագահ Ծաղիկ Վարդանյանն ասաց, որ հերթագրման համակարգի փոփոխությամբ իրականում ոչ մի փոփոխություն չպետք է լիներ քաղաքացու համար, որովհետեւ դրանք ուղղակի տեխնիկական փոփոխություններ են։ Նրա կարծիքով՝ խնդրի իրական պատճառն այլ է։

«Ուղղակի նախարարությունը պետք է լինի անկեղծ եւ ասի՝ մենք այսքանն ենք կարողանում անել, ավելին չենք կարող անել մեր ունեցած գումարներով։ Բուժող բժիշկը պետք է որոշի, տա առաջնահերթություններ, եւ ոչ թե այդ համակարգը»,- ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ անհետաձգելի պետպատվերների շարքում ընդգրկված են եզակի եւ սահմանային դեպքեր, սակայն դրանցից բացի կան այլ ծանր դեպքեր եւս, որոնք կրկին անհետաձգելի օգնության շարքում պետք է լինեն։

«Օրինակ՝ մարդ կա որովայնի շատ սուր ցավեր ունի այդ պահին, ի՞նչ է՝ հերթագրվի չորս ամիս հետո, որ իրեն արդեն գերեզմանո՞ւմ հետազոտեն։ Ես գուցե կարողանամ չորս ամիս դիմանալ, բայց մեկ օր այնպիսի սուր ցավեր ունենամ, որը կարող է անդառնալի հետեւանք ունենալ։ Կամ իրավիճակ կա, երբ հետազոտությունների կարիքը կա, որ բժիշկը հետագա բուժումը որոշի, սակայն հիվանդը այդպես ստիպված է սպասել մինչեւ իր ախտորոշումը լինի, այդ ընթացքում էլ հիվանդությունը կխորանա, բուժումն էլ կբարդանա»,- ընդգծեց նա։

Վարդանյանի կարծիքով՝ անգամ եթե պետպատվերի շրջանակում տրամադրվող գումարները կրկնապատկվեն, միեւնույն է, խնդիրը չի վերանա, քանի որ անփոփոխ են համակարգը կարգավորող մեխանիզմները։

«Լուծումն ընդհանուր գործիքակազմի փոփոխությունն է, բժշկական կազմակերպություններում հստակ քարտեզագրումները, ծառայությունների մատուցման առաջնահերթության գնահատումը, հասկանալը, թե որտեղ է թույլ օղակը եւ որտեղ ենք մենք գումարներ փոշիացնում»,- նշեց Ծաղիկ Վարդանյանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է