• Latest news

Երկարատեւ տիեզերական թռիչքները հանգեցնում են ուղեղախորշերի դեֆորմացիայի

9 հունիսի, 2023  16:06

Ֆլորիդայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են նոր ազդեցություն, որը տիեզերական ուղեւորությունը թողնում է մարդու ուղեղի վրա։ Այս մասին տեղեկացվել է համալսարանի մամուլի հաղորդագրությունում։

Ռեյչլ Զայդլերը եւ նրա գործընկերները սքանավորել են աստղագնացների ուղեղը ՄՌՏ-ի օգնությամբ եւ հետազոտել դրա հատվածների կառուցվածքը։ Դիտարկումներն իրականացվել են տիեզերական թռիչքից առաջ եւ հետո, ուսումնասիրության ենթարկված 30 աստղագնացներից ութը կատարել է երկշաբաթյա առաքելություն, 18-ը՝ վեցամսյա, իսկ չորսը տիեզերքում է գտնվել մոտ մեկ տարի։ Պարզվել է, որ գլխուղեղի փորոքները զգալիորեն ընդլայնվել են նրանց մոտ, ովքեր երկարատեւ առաքելություններ են կատարել՝ վեց ամսից ոչ պակաս։

«Մենք հայտնաբերեցինք, որ որքան ավելի երկար ժամանակ են մարդիկ գտնվել տիեզերքում, այնքան ավելի են մեծացել նրանց ուղեղի փորոքները,- ասել է պրոֆեսոր Զայդլերը։- Շատ աստղագնացներ մեկ անգամից ավելի են տիեզերք թռչում, եւ մեր հետազոտությունը ցույց է տվել, որ փորոքների լիակատար վերականգնման համար պահանջվում է մոտ երեք տարվա միջակայք թռիչքների միջեւ»։

Ուղեղի փորոքները՝ ուղեղախորշերը, գլխուղեղի այն խոռոչներն են, որոնք լցված են ոսկրածուծային հեղուկով, որն ապահովում է ուղեղի պաշտպանություն, սնունդ եւ մնացորդների հեռացում ուղեղից։ Մարդկային մարմինն արդյունավետ բաշխում է հեղուկն ամբողջ մարմնով մեկ, բայց ձգողականության բացակայությունն այն վեր է տեղափոխում՝ ուղեղը մղելով գանգի ներսը եւ փորոքների ընդլայնում առաջացնելով։

Այսպիսով, դեպի այլ մոլորակներ մարդկանց բազմամյա թռիչքների համար բժիշկները պետք է մտածեն, թե ինչպես լուծեն այս խնդիրը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել