• Latest news

Ամերիկացի գիտնականները կարիես առաջացնող բակտերիաների նոր տեսակ են հայտնաբերել

9 հունիսի, 2023  20:40

Ամերիկացի գիտնականները կարիես առաջացնող Selenomonas sputigena բակտերիաների նոր տեսակ են հայտնաբերել։ Փենսիլվանիայի համալսարանի ստոմատոլոգիական բժշկության դպրոցի, Ադամսի ստոմատոլոգիայի դպրոցի եւ Հյուսիսային Կառոլինայի համալսարանի գլոբալ հանրային առողջության Ջիլինգսի դպրոցի հետազոտողների արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում:

Սկզբում հետազոտողներն ուսումնասիրել են բակտերիաների մեկ այլ տեսակ՝ Streptococcus mutans, որը ատամնափառ է կազմում եւ թթու է արտազատում, որն էլ կարիես է առաջացնում։ Այնուամենայնիվ, նրանք պատահաբար հայտնաբերել են, որ S. sputigena-ն, որը նախկինում կապված էր միայն լնդերի հիվանդության հետ, կարող է զուգահեռ աշխատել S. mutans-ի հետ՝ զգալիորեն ուժեղացնելով ատամների քայքայումը:

Գիտնականները վերլուծել են 3-5 տարեկան 300 երեխաների ատամներից ատամնափառի նմուշները, որոնց կեսի մոտ կարիես է եղել։ Աշխատության մեջ օգտագործվել են բակտերիալ գեների գործունեության հաջորդականացման մեթոդներ, բակտերիալ գործունեության հետ կապված կենսաբանական ուղիների վերլուծություն, ինչպես նաեւ ուղղակի մանրադիտակային հետազոտություն:   

Հայտնագործությունը նոր պատկերացում է տալիս կարիեսի զարգացման մասին, ինչպես նաեւ օգնում է որոշել հիվանդության կանխարգելման հնարավոր ապագա նպատակները: Բակտերիալ կենսաթաղանթի ձեւավորման նոր մեխանիզմների բացահայտումը կարող է օգտագործվել որպես հետագա հետազոտությունների հիմք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել