• Latest news

Երեւանում աշխարհահռչակ գիտնականները դասախոսություններ են կարդացել

27 սեպտեմբերի, 2014  16:08

«Ֆարմա Արմենիա 2014» միջազգային դեղագործության մրցունակության համաժողովի շրջանակներում սեպտեմբերի 27-ին Երեւանում տեղի է ունեցել դեղագործական կորֆերանս, որը վարել են կենսատեխնոլոգիայի ոլորտի երեք աշխարհահռչակ գիտնականներ՝ Էրլանգենի Կլինիկական և մոլեկուլյար վիրուսաբանության ինստիտուտի աշխատակից Վալտեր Դոերֆլերը (Walter Doerfler, Գերմանիա), Մոնպելյեի համալսարանի դոկտոր Անդրեյ Կայավան (Andrey Kajava, Ֆրանսիա) եւ Բոսթոնի «Թաֆթս» համալսարանի բժշկական դպրոցի աշխատակից Դավիթ Գուկասյանը (David A. Goukassian, ԱՄՆ)։

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների (ԴԱՆ) միության տնօրեն Սամվել Զաքարյանն է պատմել, դասախոսություններից հետո անց են կացվել նաեւ վարպետության դասեր (մասթեր-կլասսեր) եւ խմբային քննարկումներ, որոնց ընթացքում ուսանողները հնարավորություն են ստացել ավելի սերտորեն շփվել գիտնականների հետ եւ աշխատել նրանց հետ միասին: Ուսանողներին դա միանշանակ օգտակար եւ հետաքրքիր է, կարծում է ԴԱՆ տնօրենը:

Վալտեր Դոերֆլերի վարած վարպետության դասընթացը կոչվում էր «Ֆունդամենտալ հետազոտությունների դոմինանտ նշանակությունը կենսաբանության եւ բժշկության մեջ»: Անդրեյ Կայավան վարել է «Սպիտակուցների 3D կառուցվածքի կարեւորությունը նոր դեղերի եւ պատվաստանյութերի փնտրման մեջ» դասընթացը, իսկ Դավիթ Գուկասյանի դասընթացի թեման էր «Սիրտ-անոթային մարտահրավերները մարդու կողմից լուսնի, մոտակա աստերոիդների եւ Մարսի նվաճման ժամանակ: Կենսատեխնոլոգիական լուծումներ»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել