• Latest news

Nature. MFGE8 սպիտակուցի արգելափակումը ողնաշարը պաշտպանում է քաղցկեղի մետաստազներից

15 սեպտեմբերի, 2023  19:29

Կոռնելի համալսարանի գիտնականները պարզել են, որ ողնաշարի ոսկրերի նախնի-ցողունային բջիջները արտազատում են MFGE8 կոչվող սպիտակուցը, որը նպաստում է քաղցկեղի մետաստազավորմանը։ Բացահայտումը կարող է պարզաբանել, թե ինչու են ուռուցքները հաճախ տարածվում ողնաշարի վրա, և կարող է նաև օգնել մետաստազների դեմ  նոր բուժում գտնելու համար, որոնք ուղղված կլինեն  MFGE8-ի արգելափակմանը։ Հետազոտությունը հրապարակվել է Nature ամսագրում:

Նախորդ ուսումնասիրությունների ընթացքում հեղինակների  թիմը և այլ գիտնականներ պարզել էին, որ տարբեր տեսակի ոսկորներ ձևավորվում են տարբեր ցողունային բջիջներից: Նոր աշխատանքում կենսաբանները ցույց են տվել, որ ողնաշարի ոսկորներն առաջանում են հատուկ ցողունային բջիջներից, որոնք արտազատում են MFGE8 սպիտակուցը:

Նրանք նաև պարզել են, որ այս մոլեկուլը նպաստում է չարորակ ուռուցքների մետաստազների տարածմանը։ Հայտնի է, որ հատկապես ողնաշարն է քաղցկեղի բջիջների տարածման մեծ վտանգի տակ։ Ավանդական տեսությունը, որը սկիզբ է առել 1940-ականներից, այն էր, որ այս երևույթը պայմանավորված է արյան հոսքի առանձնահատկություններով, որոնք առավելապես  մետաստազները տեղափոխում են դեպի ողնաշար, այլ ոչ թե վերջույթների երկար ոսկորներ: Բայց այս գաղափարը չի հաստատվել։

Թիմը նաև պարզել է, որ ողնաշարի ցողունային բջիջների հեռացումը ողնաշարի ոսկորները պակաս գրավիչ թիրախ է  դարձնում քաղցկեղի մետաստազների համար:

Գիտնականներն արդեն նույնականացրել են  մկների ողնաշարի ցողունային բջիջների մարդկային նմանակները և ուսումնասիրել դրանց հատկությունները: Հետազոտողները ներկայումս ուսումնասիրում են MFGE8 սպիտակուցն արգելափակելու մեթոդները՝ քաղցկեղով հիվանդների մոտ ողնաշարի մետաստազների ռիսկը նվազեցնելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է