• Latest news

Ռոսպոտրեբնադզորը COVID-19-ի «պիրոլայի» նոր տարբերակն ավելի վարակիչ է անվանել 

18 սեպտեմբերի, 2023  19:36

COVID-19 «պիրոլայի» նոր տարբերակն ավելի վարակիչ է, հայտնում է Ռոսպոտրեբնադզորը։

«Կորոնավիրուսի նոր տարբերակը (BA.2.86) «պիրոլա»-ն ունի մի շարք լրացուցիչ մուտացիաներ՝ համեմատած նախկինում հայտնաբերված «օմիկրոն» տարբերակների հետ և ավելի վարակիչ է, քան իր նախորդները», - ասվում է զեկույցում:

Ռոսպոտրեբնադզորն ընդգծել է, որ նոր տարբերակը չի համարվում «օմիկրոնի» երկրորդ գալուստը», սակայն «օմիկրոնի» դեմ պատվաստանյութերն արդյունավետ են նաև «պիրոլայի» դեմ։

Կորոնավիրուսի նոր տարբերակն արդեն գրանցվել է ավելի քան 10 երկրներում, այդ թվում՝ Շվեդիայում, ԱՄՆ-ում, Իսրայելում և Դանիայում։ Օգոստոսի վերջին ֆրանսիական Գրանդ Էստ շրջանում «պիրոլա» է հայտնաբերվել։

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Ռուսաստանում COVID-19-ով հիվանդացությունն աճում է։ Սեպտեմբերի 4-ից 10-ն ընկած շաբաթվա ընթացքում նախորդ շաբաթվա համեմատ ցուցանիշն աճել է 49,2%-ով։ Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ն ընկած շաբաթվա ընթացքում նախորդ շաբաթվա համեմատ աճել է 31,6%-ով։

Սեպտեմբերի 16-ին Ռոսպոտրեբնադզորը հայտնել է, որ հաստատություններում հնարավոր է տեղական սահմանափակումներ մտցվեն՝ պայմանավորված հիվանդացության աշնանային աճով: Միևնույն ժամանակ, երկրում դիմակների ռեժիմ մտցնել չի պլանավորվում, «եթե դրա համար լուրջ պատճառներ չլինեն»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել