• Latest news

Կենցաղային քիմիան նպաստում է կանանց կաթնագեղձի, ձվարանների, մաշկի եւ արգանդի քաղցկեղի առաջացմանը. JESEE

20 սեպտեմբերի, 2023  18:35

Կալիֆոռնիայի, Սան Ֆրանցիսկոյի, Հարավային Կարոլինայի եւ Միչիգանի համալսարանների (բոլորը՝ ԱՄՆ) գիտնականների թիմը հետազոտություն է իրականացրել, որը կապ է հայտնաբերել կենցաղային քիմիայի օգտագործման եւ կանանց մոտ քաղցկեղի առաջացման վտանգի միջեւ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Exposition Science and Environmental Epidemiology-ում (JESEE)։

Գիտնականների հիմնական ուշադրությունը կենտրոնացել է երկու տեսակի քիմիական նյութերի վրա. PFAS (պեր- եւ պոլիֆտորալկիլային նյութեր) եւ ֆենոլներ։ Այդ նյութերը հայտնի են օրգանիզմի էնդոկրին համակարգն ախտահարելու իրենց ունակությամբ եւ երկար ժամանակ կասկածվել են կաթնագեղձի, ձվարանների, մաշկի եւ արգանդի քաղցկեղային ուռուցքների առաջացման մեջ։

Հետազոտության շրջանակում ավելի քան տասը հազար մարդ ներկայացրել է իր արյան եւ մեզի նմուշներն անալիզի համար։ Անալիզի արդյունքները պարզել են, որ այն պացիենտները, որոնց մոտ վերոնշյալ օրգանների քաղցկեղ է առաջացել, ունեցել են PFAS բարձր մակարդակ իրենց օրգանիզմում։ Հատկապես հետաքրքիր էին տվյալները PFDE (PFAS միացություններից մեկը) մակարդակի եւ մելանոմայի (մաշկի քաղցկեղի տեսակ) հավանականության միջեւ կապի մասին տվյալները։ PFDE բարձր մակարդակ ունեցող կանանց մոտ մելանոմայի հավանականությունն ավելանում էր կրկնակի։ Նման արդյունքներ են հայտնաբերվել նաեւ այն անձանց մոտ, որոնք նախկինում ենթարկվել են PFAS այլ երկարաշղթա միացությունների բարձր ազդեցությանը, այնպիսին, ինչպիսին են PFNA-ն եւ PFUA-ն։

Այս հետազոտությունն ընդգծում է օգտագործվող կենցաղային քիմիայի հանդեպ ուշադիր վերաբերմունքի կարեւորությունը եւ առողջության համար հնարավոր հետեւանքները։ Վտանգավոր քիմիական նյութերի ցուցադրման մակարդակը կարող է կարեւոր դեր խաղալ քաղցկեղի առաջացման գործում, եւ ավելի հանգամանալից հետազոտություններն այս ոլորտում կարող են նպաստել զգուշության միջոցների եւ խորհուրդների մշակմանը հասարակության համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել