• Latest news

«Արեք ձեր գործը». Բժիշկները Կարմիր խաչի գրասենյակից պահանջում են կազմակերպել Արցախից վիրավորների տարհանումը (ֆոտո, վիդեո)

22 սեպտեմբերի, 2023  15:54

Բուժաշխատողները բողոքի ակցիա են կազմակերպել Կարմիր խաչի  միջազգային կոմիտեի գրասենյակի մոտ եւ պահանջում են միջնորդել և կազմակերպել Արցախից վիրավորների տարհանումը, և Հայաստանից Արցախ բուժաշխատողների տեղափոխումը:

Նրանց ձեռքին կան անգլալեզու պաստառներ. «բուժաշխատողներն ուզում են մեկնել Արցախ», «Բոլորն ունեն առողջության իրավունք», «Բժիշկներն Արցախի հետ են», «Արեք ձեր գործը»:

DSC_0622.jpg (3.07 MB)

Ակցիայի մասնակիցներից մեկը՝ բժիշկ Արեգա Հովսեփյանը, որի հարազատները հիմա Արցախում են, իր խոսքում նշեց. «Մենք պահանջում ենք այսօր Արցախում գտնվող վիրավորներին, որոնց չեն կարողանում համապատասխան օգնություն ցուցաբերել, անհապաղ տեղափոխել Հայաստան: Բացի այդ, կան բուժաշխատողներ, որոնք ցանկություն ունեն գնալ Արցախ:

DSC_0637.jpg (1.97 MB)

«Կարմիր Խաչի միջազգային կազմակերպություն, մի մոռացեք՝ ձեր առաքելությունը որն է, մի շփոթեք չեզոքությունն անտարբերության ու անգործության հետ: Այս երեք օրերի ընթացքում ի՞նչ է արել ԿԽՄԿ-ն, ի՞նչ գործառույթներ է իրականացրել: Ինչու համար է ստեղծվել Կարմիր Խաչը, ձեր մարդասիրական գործունեության ամենակարեւոր բաղադրիչներից է հումանիտար աջակցություն ցուցաբերելը: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ այլ երկրներում կարողանում եք իրականացնել այդ երկրի ժողովրդի շահերը, իսկ երբ հարցը հասնում է Արցախում ապրող հային, դուք դառնում եք միջազգային կազմակերպություն եւ հիշում չեզոքության մասին»:

DSC_0659.jpg (1.48 MB)

Մանկական վիրաբույժ Աշոտ Հովսեփյանն էլ նշեց, որ արդեն իսկ 9 ամսվա շրջափակման պարագայում Արցախում կար բժշկական պարագաների ու դեղորայքի սղություն, իսկ այս ռազմական գործողությունների հետեւանքով բազմաթիվ վիրավորների պարագայում այդ սղությունն էլ ավելի արտահայտիչ է դարձել. «Այնտեղ ճգնժամ է եւ անգամ առաջին օգնություն հասցնելն է անհնար: Մենք մտահոգ ենք եւ այսօր Կարմիր խաչից ե՛ւ պահանջում, ե՛ւ խնդրում ենք ապահովել վիրավորների, ծանր հիվանդների Հայաստան տեղափոխումը եւ նաեւ պատրաստակամ բժիշկների մուտքն Արցախ, որպեսզի կարողանանք օգտակար լինել»:

DSC_0618.jpg (2.10 MB)

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է