Արցախից բռնի տեղահանված բուժաշխատողները Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում կարող են գտնել բարձրագույն և միջին բժշկական կրթություն ունեցողների համար հանրապետությունում այս պահին առկա թափուր հաստիքների մասին տեղեկատվություն, որը պարբերաբար թարմացվում է: Այս մասին հայտնում է Հհ առողջապահության նախարարությունը։
Բուժաշխատողների կրթական և զբաղվածության կարիքները վերհանելու և հոգալու համար խնդրում ենք դիմել ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ՝ 096 14 40 83 հեռախոսահամարով, երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:00-19:00-ը:
Հարցերի դեպքում կարող եք նաև դիմել Առողջապահության ազգային ինստիտուտում (Կոմիտաս 49/4, 116 սենյակ) գործող անվճար խորհրդատվության ծառայության մասնագետներին:
Նախարարությանը կարող եք գրել նաև տելեգրամում` https://t.me/Min_Health
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր