• Latest news

Մեկ շաբաթում Հրազդանի բժշկական կենտրոնում Արցախցի երեք երեխա է ծնվել

3 հոկտեմբերի, 2023  20:25

Մեկ շաբաթում Հրազդանի բժշկական կենտրոնում Արցախցի երեք երեխա է ծնվել՝ երկու տղա եւ մեկ աղջիկ։ Նրանցից մեկն արդեն դուրս է գրվել, իսկ մյուսներն առայժմ գտնվում են հսկողության տակ։ Այս մասին NEWS.am Medicine–ին հայտնեց Հրազդանի ԲԿ–ի փոխտնօրեն Արա Սիմոնյանը։

Մայրիկներից մեկը 33 տարեկան է, հոսպիտալացվել է սեպտեմբերի 29-ին, շտապօգնության մեքենայով ։  ժամը 12։30 տղա երեխա է ունեցել՝ 3կգ 550 գրամ քաշով եւ 50 սմ հասակով։ Այսօր, հոկտեմբերի 3–ին, նա  դուրս է գրվել իր նորածին բալիկի հետ։ Կինն ունի եւս մեկ որդի եւ մեկ դուստր։

Մյուս 28-ամյա կինը 36 շաբաթական հղիությամբ ինքնուրույն է դիմել Հրազդանի բժշկական կենտրոն հոկտեմբերի 2-ին։ Միանգամից ընդունվել է ծննդաբերական բաժանմունք եւ ժամը 15։25-ի դրությամբ բնական ճանապարհով ծննդաբերել 3 կգ 110-ը գրամ քաշով, 48 սմ հասակով առողջ տղա երեխա։ Տղան ընտանիքի երկրորդ երեխան է։

Երրորդ կինը 23 տարեկան է, հոկտեմբերի 2–ին դիմել է Հրազդանի բժշկական կենտրոն՝ 39 շաբաթական հղիությամբ։  Բնական ճանապարհով ունեցել է 2 կգ 900 գրամ քաշով եւ 48 սմ հասակով աղջիկ, որն իր առաջնեկն է։

«Ոչ երեխաները, ոչ կանայք առողջական խնդիր չեն ունեցել։ Այս պահի դրությամբ ամեն ինչ լավ է, սակայն հետծննդյան ուղեցույցներով պետք է 3 օր գտնվեն հիվանդանոցում, որպեսզի կարողանանք հետեւել զարգացումներին, նոր հետո դուրս գրենք»,- ասաց Արա Սիմոնյանը:

Հրազդանի բժշկական կենտրոնի կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում այս պահին գրանցված է Արցախից տեղահանված 5 հղի կին։ Տեղահանվածներից եւս մեկ կին 32 շաբաթական հղիությամբ հոսպիտալացվել է հղիության եւ պաթոլոգիայի բաժանմունքում ու այս պահին գտնվում է հսկողության տակ։

Սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը երեք հղի կին բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։ Երկու հղի մոտ կորոնավիրուսային վարակ է ախտորոշվել, եւ նրանք  տեղափոխվել են այլ բժշկական կենտրոն։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել