• Latest news

Ճարպակալումը կապված է որոշակի գեների արտահայտման հետ. Nature

24 նոյեմբերի, 2023  12:50

Մարդիկ, ովքեր կրում են GLP1R գենի որոշակի տարբերակ, հակված են ճարպակալման: Բացի այդ, ԴՆԹ-ի մեթիլացումը (գործընթաց, որը չի փոխում կոդավորված սպիտակուցի կառուցվածքը, բայց կարող է ազդել գեների արտահայտման վրա) կարող է մեծացնել ավելորդ քաշի վտանգը: Այս եզրակացությանն են հանգել Չինաստանի Ցինդաոյի համալսարանի գիտնականները։ Նրանք հետազոտության արդյունքներով կիսվել են Nature ամսագրում:

Գիտնականները փորձել են պարզել, թե արդյոք գլյուկագոնանման պեպտիդ-1-ի (GLP1R) համար պատասխանատու գեների տարբեր տարբերակների փոխադրումը կապված է ճարպակալման հետ: Գլյուկագոնանման պեպտիդ-1-ն ինկրետինների ընտանիքի հորմոն է, որն արտադրվում է աղիներում՝ ի պատասխան սննդի ընդունման:  Այն ազդում է օրգանիզմում տեղի ունեցող բազմաթիվ տարբեր գործընթացների վրա՝ թուլացնում է ստամոքսի շարժիչ գործունեությունը և կարգավորում նրա թթվայնությունը: Գլյուկագոնանման պեպտիդ-1-ը նաև դանդաղեցնում է ստամոքսի պերիստալտիկան (մարսողական ջրանցքի պատերի ալիքային կծկումները): Այսպիսով, սնունդն այդքան արագ չի անցնում մարսողական տրակտով, իսկ հագեցվածության զգացումն ավելի երկար է տևում։

Պարզելու համար, թե որ գենետիկ փոփոխությունները կարող են մեծացնել ճարպակալման զարգացման ռիսկը, գիտնականները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել է 300 մարդ: Գիտնականները նրանց բաժանել են երկու խմբի։ Առաջինում ներառված են եղել 120 գեր մարդիկ, իսկ երկրորդում՝ 180 կամավորներ, ովքեր ունեին նորմալ մարմնի քաշ: Երկու խմբերն էլ ունեին ուտելու և մարզվելու՝ նման սովորություններ:

ԴՆԹ-ի հաջորդականությունը (ԴՆԹ-ի մոլեկուլների ուսումնասիրության առանցքային տեխնոլոգիա) ցույց է տվել, որ GLP1R գենի rs4714211 տարբերակի կրողները հակված են ճարպակալման: Բացի այդ, GLP1R գենի մեթիլացումը կարող է մարմնի քաշի ավելացման գործոն լինել: Ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ նուկլեոտիդային հաջորդականության փոփոխությունները (ԴՆԹ-ն կազմող մոլեկուլների շղթաները) առկա էին չորս տեղում։

Գիտնականների կարծիքով՝ նրանց աշխատանքը մեզ մոտեցրել է ճարպակալման գենետիկական մեխանիզմների ըմբռնմանը: Դրանք ավելի խորն ուսումնասիրելու համար  լրացուցիչ հետազոտություն է անհրաժեշտ։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել