• Latest news

Բելգիայում այրվածքներով բուժում ստացող երեք տուժածից երկուսն ապաքինվել են և շուտով կլինեն Հայաստանում

27 նոյեմբերի, 2023  16:00

Ստեփանակերտի մոտակայքում վառելիքի պահեստի պայթյունից հետո Բելգիա ուղարկված 3 տուժածներից 2-ը շուտով կվերադառնան Հայաստան: Այս մասին նշվել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ Դե Մույնքի հանդիպման ժամանակ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։

«Բելգիայում բուժում ստացող երեք տուժածներից երկուսն ապաքինվել են, շուտով կլինեն Հայաստանում: Մեկ տուժած կշարունակի բուժումը»,– ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք` սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցավ ուժեղ պայթյուն` դառնալով բազմաթիվ զոհերի ու վիրավորների պատճառ։ Արցախի բուժհաստատություններից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու, որոնց մեծ մասը` ծանր և ծայրահեղ ծանր վիճակում։ Հաստատված մահերի թիվը 76 է (6 բուժառու մահացել է Հայաստանում): Լուրջ վնասվածքներ ստացած ավելի քան 20 անձ բուժման նպատակով տեղափոխվել է արտասահման։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է