• Latest news

Զե՛րծ մնացեք թմրամիջոցներից. դրանք վտանգավոր են ձեր առողջության և կյանքի համար. ՀՀ ԱՆ

28 նոյեմբերի, 2023  17:07

Թմրամիջոցներով պայմանավորված հիմնախնդիրը շարունակում է մնալ Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Այն հիշեցնում է՝

  • Թմրամիջոցների օգտագործումը կարող է ճակատագրական լինել. հնարավոր է՝ առաջին իսկ գործածումից սուր ինտոքսիկացիա («գերդոզավորում»)՝ հավանական մահվան ելքով:
  • Թմրամիջոցների պարբերական գործածումն առաջացնում է ծանր կախվածության համախտանիշ՝ դրանից բխող խիստ բացասական հետևանքներով։
  • Բացի այդ, թմրամիջոցների գործածման հետևանքով առաջանում են ծանր հոգեախտաբանական խնդիրներ՝ ընկալման, մտածողության, գիտակցության ոլորտների խանգարումներ, տրամադրության խանգարումներ, ինչպես նաև` սուիցիդալ մտքեր, որի դեպքում հնարավոր է անգամ ինքնասպանություն։
  • Թմրամիջոցների օգտագործման արդյունքում հաճախ առաջանում են այնպիսի հոգեկան խանգարումներ, որ անհրաժեշտ է լինում ոչ միայն թմրաբանական, այլև` հոգեբուժական օգնության տրամադրում:
  • Թմրամիջոցների գործածմամբ պայմանավորված վնասներն անասելի մեծ են ինչպես թմրամիջոցներ գործածող անձանց և նրանց ընտանիքների, այնպես էլ` հասարակության և պետության համար:

«Սիրելի՛ հայրենակիցներ, զե՛րծ մնացեք թմրամիջոցներից. դրանք վտանգավոր են ձեր առողջության և կյանքի համար», – կոչ է անում նախարարությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել