• Latest news

Գիտնականները ստիպել են մոլեկուլներին տատանումներ ունենալ մելանոմայի դեմ պայքարելու համար

26 հունվարի, 2024  21:16

Ամերիկացի գիտնականները հաջողության են հասել քաղցկեղային բջիջների մեմբրանի խզման հարցում՝ տատանվող մոլեկուլների օգնությամբ, որոնք ակտիվանում են ինֆրակարմիր լույսով։ Մարդկանց վրա կիրառման համար դեռ տարիներ են հարկավոր, տեղեկացրել է Euronews-ը։

Ամերիկացի գիտնականները գտել են քաղցկեղային բջիջների ոչնչացման միջոց՝ խթանելով ամիոցիանինի մոլեկուլները մերձավոր ինֆրակարմիր լույսով եւ նրանց ստիպելով տատանվել։

Մեթոդը լաբորատոր պայմաններում ոչնչացրել է մելանոմայի բջիջների 99 տոկոսը։

Ամինոցիանինի մոլեկուլները օգտագործվում են կենսաբանական հյուսվածքների գունավորման համար՝ օգնելով հայտնաբերել քաղցկեղը։ Ինֆրակարմիր լույսի իմպուլսն առաջ է բերում պլազմոններ՝ մոլեկուլի էլեկտրոնների սինքրոն տատանումներ։ Դա հանգեցնում է քաղցկեղային բջիջների մեմբրանի խզման։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են դեկտեմբերին, Nature Chemistry ամսագրում։

Գիտնականները կարծում են, որ մեթոդը արդյունավետ է լաբորատոր պայմաններում եւ մկների վրա, բայց խնդիրն այն է, որ այն հաջողությամբ կիրառվի նաեւ մարդկանց վրա, ավելացրել են հետազոտության հեղինակները։ Բայց դրա համար շատ ժամանակ է հարկավոր։

Դոկտոր Ցիսերոն Այալա-Օրոսկոն ԱՄՆ Ռայսի համալսարանից, որը հետազոտության առաջատար հեղինակն է, հուսով է, որ 15-20 տարի սպասելու փոխարեն իրենք կկարողանան ավելի արագ ապացուցել «մոլեկուլյար մուրճերի» անվտանգությունը։

Դոկտոր Նիշարնթի Դագանը Cancer Research UK-ից հայտարարել է, որ «քաղցկեղի ուսումնասիրման հիմնական խնդիրը դեղերի ստեղծումն է, որոնց հանդեպ քաղցկեղի բջիջները կայուն չեն լինի»։

«Այս հետազոտությունը հնարավորություն է ստեղծում ինֆրակարմիր լույսի օգտագործման համար, որպեսզի խթանվեն որոշակի մոլեկուլներ, որոնք տատանվելով կարող են սպանել քաղցկեղի բջիջները։ Սա հետազոտության շատ վաղ փուլն է, բայց գաղափարը կարող է հանգեցնել քաղցկեղի որոշ տեսակների բուժման»,- ավելացրել է նա։

Ռայսի համալսարանի գիտնականներն ավելի վաղ արդեն օգտագործել էին լույսով ակտիվացած մոլեկուլները մանրէների, քաղցկեղի բջիջների եւ սնկերի ոչնչացման համար։

Բայց նոր մեթոդում օգտագործվում են «մոլեկուլլյար մուրճեր», որոնք անհամեմատ ավելի արագ են գործում, քան նախկինում օգտագործված մոլեկուլյար շարժիչները նոբելյան մրցանակակիր Բեռնարդ Ֆերինգի աշխատանքներում։

«Ամեն անգամ, երբ լույսը հայտնվում է մոլեկուլի վրա, այն սկսում է ընդլայնվել եւ սեղմվել,- նշել է Այալա-Օրոսկոն։- Մեկ վայրկյանում մոլեկուլը տատանվում է տրիլիոն անգամ»։

«Դա այնքան արագ է, որ տատանումից առաջացած մեխանիկական ուժերը կարող են քայքայել կենսաբանական կառույցները»,- ասել է նա։

«Մոլեկուլյար մուրճերի» թերապեւտիկ ազդեցությունը ստուգել են մկների վրա՝ դրանք կիրառելով ինտրատումորալ ներարկման միջոցով։ Դա նշանակում է, որ մոլեկուլները ներարկվել են անմիջապես մելանոմայի ուռուցքի մեջ։

10 մկներից հինգի մոտ ուռուցքներն անհետացել են յոթ ամիս հետո, ինչը մեթոդն արդյունավետ է դարձնում մոտ 50 տոկոսով։

«Ճիշտ չափաբաժինների դեպքում մելուկուլն անվտանգ է,- նշել է Այալա-Օրոսկոն,- իսկ երբ լույսի ճառագայթը հայտնվում է ուռուցքի վրա, այն սպանում է դրա այն բջիջները, որոնք լուսավորվել են»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է