• Latest news

Էկվադորում թույլատրել են էվթանազիան

8 փետրվարի, 2024  12:18

Էկվադորի Սահմանադրական դատարանը օրինական է համարել երկրում էվթանազիայի անցկացումը, տեղեկացրել է դատարանի մամուլի ծառայությունը։

«Սահմանադրական դատարանը որոշել է, որ անձի ազատ զարգացումը ներառում է կյանքի իր ուղին գծելու յուրաքանչյուր անհատի կարողությունը... Յուրաքանչյուր մարդ կարող է  ազատ որոշում կայացնել... ներառյալ անշրջելի ծանր վնասվածքի կամ անբուժելի հիվանդության հետ կապված տառապանքներին վերջ դնելու հնարավորությունը»,- նշվել է դատարանի որոշման մեջ։

Դատարանը որոշել է, որ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածը, որով նախատեսվում է բանտարկություն սպանության համար, չի կարող կիրառվել էվթանազիա իրականցնող բժիշկների նկատմամբ։

Առողջապահության նախարարությունը պետք է երկու ամսվա ընթացքում մշակի էվթանազիայի իրականացման կանոնակարգեր, իսկ մարդու իրավունքների գծով լիազորը՝ կես տարում պատրաստի օրենք, որն այնուհետեւ կքննարկի ասամբլեան։

Դատարանի որոշումը Պաոլա Ռոլդանի խնդրանքի պատասխանն է. կինը տառապում է կողային ամիոտրոֆիկ սկլերոզով։ Նա կաթվածահար է 95 տոկոսով եւ կարող է ապրել միայն  թոքերի արհեստական շնչառության սարքի հաշվին, տեղեկացրել է Primicias թերթը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել