• Latest news

Ստերոիդները խախտում են դրանցից օգտվողների 66 տոկոսի քունը. BMC Psychiatry

12 փետրվարի, 2024  16:13

Oslo University Hospital-ի (Նորվեգիա) հետազոտողները տեղեկացնում են անաբոլիկ-անդրոգեն ստերոիդների (ААС) օգտագործման բացասական արդյունքի մասին։ Նրանց հետազոտությունը, որը հրապարակվել է BMC Psychiatry պորտալում, պարզել է, որ այդ նյութերի ընդունումը կարող է քնի խանգարումներ առաջացնել։

Անաբոլիկ-անդրոգեն ստերոիդները (ААС) լայնորեն հայտնի են հորմոնալ ֆոնի խանգարումներ առաջացնելու իրենց ունակություններով, ինչը կապված է  տարբեր բժշկական եւ հոգեբանական հետեւանքների հետ։ ААС  օգտագործման հազվադեպ ուսումնասիրված կողմնակի ազդեցություններից մեկն է քնի խանգարումը։

Այս հետազոտության շրջանակում ուսումնասիրվել է կապը ААС օգտագործման, հոգեկան սթրեսի եւ քնի որակի միջեւ, ինչպես նաեւ քնելու համար ստերոիդների օգտագործման կամ դրանցից հրաժարվելու փուլերը։ Քնի որակի գնահատման համար օգտագործվել են տարբեր սանդղակներ, ինչպիսին են Պիտսբուրգի քնի որակի ինդեքսի եւ Ջենկինսի քնի սանդղակները, այն դեպքում, երբ հոգեկան սթրեսը չափվել է Հոփկինսի ախտանշանների վերահսկիչ ցուցակի օգնությամբ։

Հետազոտությունը ներառել է տղամարդկանց, որոնք մինչ այդ կամ ներկայում օգտագործում են ААС, ինչպես նաեւ ստուգիչ խումբ, որը ստերոիդների օգտագործման փորձ չունի։ Արդյունքները ցույց են տվել, որ ААС օգտագործածների 66 տոկոսը տեղեկացրել է քնի հետ կապված խնդիրների մասին, եւ նրանց 38 տոկոսը  օգտագործել է քնաբերներ։

Տվյալների ուսումնասիրությունը վեր է հանել ստուգիչ խմբի համեմատ քնի որակի զգալիորեն ավելի ցածր ցուցանիշներ նրանց շրջանում, ովքեր օգտագործել են ААС։ Բացի այդ, քնի որակը ավելի վատ է եղել ստերոիդներից հրաժարվելու ժամանակ՝ դրանց օգտագործման շրջանի համեմատ։

Այս արդյունքները կարեւոր պատկերացում են տալիս ААС օգտագործող տղամարդկանց քնի խանգարումների մասին  եւ ենթադրում են կապի առկայություն այդ խանգարումների եւ հորմոնների մակարդակների միջեւ, որոնք կարող են շեղվել նորմալ մեծություններից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է