• Latest news

Ընդամենը 5-րդ դասարանում աղջիկների համար առանձին նախատեսված է նյութ, որտեղ խոսվում է  դաշտանային ցիկլի մասին. Մելքումովա

12 փետրվարի, 2024  16:05

«Առողջ ապրելակերպի» խմբակների ծրագիրը 2 տարի փորձարկվել է Տավուշի մարզում եւ հաջողություն է գրանցել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արաբկիր բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի մանկաբույժ, դեռահասների առողջության ծրագրերի համակարգող Մարինա Մելքումովան:

«Այս ծրագիրն ուղղված է անձի զարգացմանը, անվտանգությանը, այսինքն այնտեղ կա անձի աճ եւ զարգացում, անվտանգություն, առաջին օգնություն, ծխախոտի, ալկոհոլի, թմրանյութի վնասակար ազդեցությունը, պայքարը դրա դեմ: Ինչպես ասել՝ ոչ: Կան նաեւ թեմաներ, որոնք վերաբերում են բռնությանը, վերարտադրողական առողջությանը, բայց դա տարիքին համապատասխան է ներկայացված: Օրինակ, նույն 5-րդ դասարանում, որի շուրջ մեծ աղմուկ է բարձրացվել, կա ընդամենը աճ եւ զարգացում, անգամ վերարտադրողական առողջություն բառ չկա ուսուցչի ձեռնարկում: 5-րդ դասարանում աճ եւ զարգացում թեմայի ավարտին ընդամենը աղջիկների համար առանձին նախատեսված է նյութ, որտեղ խոսվում է  դաշտանային ցիկլի մասին, որովհետեւ մենք գիտենք, որ հիմա աղջիկների մոտ այդ ցիկլը սկսվում է բավական շուտ՝ 9-10 տարեկանում: Նրանք պետք է նախապատրաստված լինեն այդ փոփոխություններին»,-ասաց նա:

Մելքումովան շարունակեց, որ ինքը որպես բժիշկ տեսնում է, որ շատ դեպքերում մայրերը չեն կարողանում խոսել իրենց աղջիկների հետ, կամ իրենք գալիս են ու խնդրում են, որ բժիշկը բացատրի, խոսի աղջիկների հետ. «Մենք ունենք 1400  դպրոց եւ հնարավոր չէ, որ միայն բժիշկները դպրոց այցելեն, դրա համար այդ թեմայի շուրջ կարող է խոսել ուսուցիչը»,-ասաց նա՝ հավելելով, որ Տավուշի մարզում շատ ծնողներ գոհ են եղել, որ երեխաների հետ խոսում են այդ մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել