• Latest news

Երկարակյացները հաճախ են օգտագործում լոբի եւ ֆերմենտացված մթերքներ. Daily Mail

26 փետրվարի, 2024  16:19

Երկարակեցության ամերիկացի հետազոտող եւ առողջ սննդի մասին գրքերի հեղինակ Դեն Բյութները պատմել է, որ ֆերմենտացված մթերքները եւ բուսական սննդի բազմազանությունը նպաստում են երկարակեցությանը, տեղեկացրել է Daily Mail պարբերականը։

Դեն Բյութների հետազոտությունները կենտրոնացել են այսպես կոչված խոր գոտիների՝ աշխարհի ոչ մեծ մի քանի տարածաշրջանների ուսումնասիրման վրա, որոնցում բնակվում են երկարակյացները, եւ որոնք համամասնորեն գերազանցում են միջին վիճակագրական տվյալները։ Բյութների կարծիքով՝ երկարակեցության գլխավոր պայմանը ճիշտ սնվելն է։

Այն ենթադրում է կենդանական ծագման սպիտակուցի բաժնի սահմանափակում կերակրաբաժնում եւ օգտագործվող լոբազգիների եւ բանջարեղենների ավելացում։ Լոբին, ոսպը, ոլոռը հարուստ են սպիտակուցով եւ բջջանյութով՝ չմարսվող սննդային թելեր, որոնք նպաստում են աղիների աշխատանքի լավացմանը։ Բացի այդ, լոբազգիներից պատրաստված կերակուրները հեշտ են պատրաստվում։

Երկարակեցության համար ճիշտ սնվելու մեկ այլ կարեւոր սկզբունք է տարատեսակությունը։ Նշվել է, որ որոշ երկրներում (օրինակ՝ Ճապոնիայում) գոյություն ունեն սնկերի, սոխի, լոբու, մարինացված վարունգի եւ այլ ֆերմենտացված մթերքների հարյուրավոր տեսակներ։ Միջերկրածովյան տարածաշրջանում (ներառում է Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Իտալիայի եւ Իսպանիայի տարածքները) տարածված է պանրի եւ յոգուրտի օգտագործումը, որոնք նույնպես ֆերմենտացված մթերքներ են։

Ֆերմենտացված մթերքների հերթագայությունը թարմ բուսական սննդի հետ կարող է ապահովել օրգանիզմի պաշտպանությունը դիաբետից, սրտի հիվանդություններից։ Բացի այդ, տարատեսակ մթերքների օգտագործումը նշանակում է, որ մարդն ավելի մեծ հավանականությամբ կստանա բոլոր անհրաժեշտ վիտամինները, հանքային ու սննդարար նյութերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է