• Latest news

Ապահովագրական համակարգի ներդրումն է, որ անձին պիտի ապահովագրի ֆինանսական մեծ ծախսերից. Ավանեսյան

27 փետրվարի, 2024  14:30

Պետական պատվերի շրջանակներում, ցավոք սրտի, դեռ չեն փոխհատուցվում մեր քաղաքացիների առողջության և կյանքին վտանգ սպառնացող բոլոր հիվանդությունների ծախսերը: Այդ մասին այսօր՝ փետրվարի 27-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մենք տարեցտարի ընդլայնում ենք այդ շրջանակը, և, օրինակ, անցյալ տարի՝ 2023-ին, ներդրվեց աորտայի շերտազատման ծրագիրը, որը նախկինում ևս քաղաքացիների համար մեծ բեռ էր՝ մինչև 3 միլիոն դրամ արժողությամբ: Անցյալ տարի մենք մոտ 60 վիրահատություն ենք իրականացրել պետական պատվերի շրջանակում:

Իշեմիկ կաթվածի ծրագիրը նույնպես շատ լավ գործում է, և ուրախ եմ, որ այս առումով ևս բեռը թեթևացել է: Բայց պիտի նշեմ, որ, ի վերջո, ապահովագրական համակարգի ներդրումն է, որ պիտի անձին ապահովագրի ֆինանսական մեծ ծախսերից, երբ առաջ է գալիս նման վիրահատությունների կամ առողջական այլ ծախսերի խնդիր»,- ասաց նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է