• Latest news

Բջջանյութով սննդային հավելումները բարելավում են 60-ից բարձր տարիքի մարդկանց հիշողությունը. Nat Com

4 մարտի, 2024  20:18

Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները պարզել են, որ բուսական բջջանյութով հավելումները բարելավում են 60-ից բարձր տարիքի մարդկանց կոգնիտիվ ունակությունները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications-ում (Nat Com)։

12 շաբաթ տեւած հետազոտությանը մասնակցել է երկվորյակների 36 զույգ, որոնց մոտ նկատվել են կոգնիտիվ ունակությունների նվազման նշաններ։ Զույգերին բաժանել են փորձի անցկացման համար, որի ընթացքում առաջին խումբը ստացել է բուսական բջջանյութով հավելումներ դեղահաբերի տեսքով, իսկ երկրորդը՝ նման ձեւի դատարկահաբեր։ Գիտնականները փորձել են պարզել, թե կարող է արդյոք բջջանյութը դրական ազդեցություն գործել ֆիզիկական եւ մտավոր առողջության ցուցանիշների վրա։

Բջջանյութը սննդի բաղադրիչ է, բուսական թելեր, որոնք չեն մարսվում մարդու օրգանիզմի մարսողական ֆերմենտների կողմից, բայց վերածվում են աղիների օգտակար միկրոֆլորայի։

Նշվել է, որ 12 շաբաթվա ընթացքում բոլոր մասնակիցները կատարել են վարժություններ՝ ծանրացումներով եւ լրացուցիչ օգտագործել են սպիտակուցային հավելումներ մկանների ֆունկցիաների բարելավման համար։

Հետազոտությունը ցույց է տվել, որ էական փոփոխություններ մկանային ուժի մեջ փորձի ժամանակ տեղի չեն ունեցել։ Այնուամենայնիվ, փորձարկվողները, որոնք ընդունել են բջջանյութով հավելումներ, ավելի լավ արդյունքներ են ցուցադրել կոգնիտիվ ունակությունների գնահատման թեստերում։ Մասնավորապես, բջջանյութով հաբերի ընդունումը դրականորեն է հարաբերակցվել հիշողության բարելավման, արձագանքի արագության եւ տեղեկության ընդունման հետ։

Գիտնականները ենթադրել են, որ նման դրական էֆեկտը պայմանավորված է աղիների միկրոֆլորայի բաղադրության լավացմամբ առաջին խմբի փորձարկվողների մոտ։ Մարդու աղիները ուղիղ կապված են ուղեղի հետ նեյրոնների հատուկ շղթայով, ուստի փոփոխությունները նրա միկրոբիոմում կարող են արտացոլվել կոգնիտիվ հմտություններում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է