• Latest news

Շոգի ավելի երկարատեւ ազդեցությունը բարձրացնում է ինսուլտի հավանականությունը. JAMA

4 մարտի, 2024  22:12

Օդի բարձր ջերմաստիճանների երկարատեւ ազդեցությունը կապված է սուր իշեմիկ ինսուլտի բարձր վտանգի հետ։ Այս մասին է վկայում այն հետազոտությունը, որը հրապարակվել է JAMA Network Open ամսագրում։

Ուսումնասիրությանը մասնակցել է սուր իշեմիկ ինսուլտ (թրոմբով պայմանավորված) ունեցող 82 հազար պացիենտ Չինաստանից։ Տվյալները հավաքվել են 2019-2021թթ.։ Գիտնականները հաշվի են առել պացիենտների տարիքը, ծխելու ստաժը, ալկոհոլի օգտագործումը, սեռը, ապրելու շրջանը եւ հիվանդությունները։

Հետազոտողները հայտնաբերել են, որ սուր իշեմիկ ինսուլտի առաջացման վտանգը ավելի մեծ էլ, երբ օդի ջերմաստիճանն ավելի բարձր է, ընդ որում՝ որքան ավելի շատ է եղել դրա ազդեցությունը, այնքան ավելի բարձր էր ինսուլտ ստանալու հավանականությունը։ Ավելի խոցելի են եղել երկրի հյուսիսի բնակիչները, տղամարդիկ եւ դիսլիպիդեմիա (արյան մեջ ճարպերի նորմալ հարաբերակցության խախտում) կամ նախասրտերի ֆիբրիլյացիա (շողացող առիթմիա) ունեցող պացիենտները։

Աշխատանքը համոզիչ ապացույցներ է ներկայացնում, որ օդի բարձր ջերմաստիճանը սուր իշեմիկ ինսուլտի առաջացման կարեւոր գործոն է։ Արդյունքներն ընդգծում են տարեց մարդկանց բարձր ջերմաստիճաններից պաշտպանելու անհրաժեշտությունը կլիմայի գլոբալ փոփոխությունների պայմաններում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել