• Latest news

Գենետիկորեն ձևափոխված խոզի երիկամով պատվաստված առաջին հիվանդը մահացել է

12 մայիսի, 2024  14:50

Առաջին հիվանդը, որին գենետիկորեն ձևափոխված խոզի երիկամ է պատվաստվել, մահացել է վիրահատությունից մոտ երկու ամիս անց, շաբաթ օրը հայտնել են նրա ընտանիքը և հիվանդանոցը, որտեղ կատարվել է վիրահատությունը, հաղորդում է AP-ն:

Մարտին Ռիչարդ Սլեյմանը 62 տարեկան հասակում երիկամի փոխպատվաստման վիրահատություն է ունեցել  Մասաչուսեթսի գլխավոր հիվանդանոցում:

Վիրաբույժները հայտարարել էին, որ, իրենց կարծիքով, խոզի երիկամը կարող է ծառայել առնվազն երկու տարի:

Մասաչուսեթսի գլխավոր հիվանդանոցի փոխպատվաստման թիմը խորը վիշտ է արտահայտել Սլեյմանի մահվան կապակցությամբ և ցավակցություն հայտնել նրա ընտանիքին: Նրանց կարծիքով, իրենք նախանշաններ չունեն, որ նա մահացել է փոխպատվաստման հետևանքով:

Մասաչուսեթսի բնակիչը դարձել էր առաջին կենդանի մարդը, որը ենթարկվել էր այս վիրահատությանը: Նախկինում խոզի երիկամները ժամանակավորապես փոխպատվաստում էին մահացած ուղեղով դոնորների: Երկու տղամարդու խոզի սրտի փոխպատվաստում էին արել, բայց երկուսն էլ մահացել էին մի քանի ամսվա ընթացքում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է