• Latest news

Չափավոր քանակությամբ օգտագործվող գինին իջեցնում է բորբոքումն օրգանիզմում. JNHA

15 մայիսի, 2024  18:24

Բարսելոնայի համալսարանի (Իսպանիա) գիտնականները պարզել են, որ պոլիֆենոլներով հարուստ գինու չափավոր օգտագործումը զգալիորեն նվազեցնում է բորբոքումն օրգանիզմում։ Այսպիսի արդյունքը կարող է կանխել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Journal of nutrition, health and aging-ում (JNHA)։

Հետազոտությանը մասնակցել է 217 մարդ (մասնակիցների միջին տարիքը՝ 68,8 տարեկան, նրանց կեսից ավելին՝ կանայք)։ Գիտնականները հավաքել են տեղեկություններ փորձարկվողների ֆիզիկական ակտիվության եւ սննդային սովորությունների մասին։ Դրանից հետո կամավորներին խնդրել են ներկայացնել արյան եւ մեզի նմուշներ գինեթթվի խտությունը եւ օրգանիզմում բորբոքման մակարդակը գնահատելու համար։ Գինեթթուն մեզի մեջ օգտագործված գինու քանակի ամենաօբյեկտիվ ցուցանիշն է։

Հետազոտությունն սկսվելուց մեկ տարի հետո փորձարկվողներին խնդրել են նորից նմուշներ հանձնել։ Գիտնականներն ուսումնասիրել են նաեւ մասնակիցների սննդակարգի փոփոխությունները։

Ինչպես եւ սպասվում էր, գինու ավելի բարձր քանակությամբ օգտագործումը հանգեցրել էր մեզի մեջ գինեթթվի խտության ավելացման։ Դա, իր հերթին, հարաբերակցվել էր անոթներ-1 (sVCAM-1) բջիջների ադգեզիայի լուծվող մոլեկուլների  զգալի նվազման եւ օրգանիզմում բորբոքման այլ մարկերների նվազման հետ։

Գիտնականները նշել են, որ բորբոքման ցածր մակարդակը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Նրանց խոսքով՝ առավել օգտակար կլինի պոլիֆենոլներով հարուստ գինու (հատկապես կարմիր) չափավոր օգտագործումը։ Պոլիֆենոլները հատուկ միացություններ են, որոնք պարունակվում են տարբեր բույսերում։ Դրանք նպաստավոր ազդեցություն են գործում մարդու օրգանիզմի վրա՝ հակազդելով բջիջների վնասմանը։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել