• Latest news

Գիտնականները ստեղծել են գել, որը վնասազերծում է ալկոհոլը

18 մայիսի, 2024  09:40

Շվեյցարացի գիտնականները ստեղծել են գել, որը վնասազերծում է ալկոհոլը։ Երկուշաբթի Nature Nanotechnology ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ գելը քայքայում է ալկոհոլը աղեստամոքսային տրակտում՝ նախքան արյան մեջ դրա հայտնվելը։ Հետագայում գելը կարող է իջեցնել ալկոհոլի վնասակար եւ արբեցնող ազդեցությունը մարդու վրա, Keystone-ATS գործակալությանը տեղեկացրել է Ռաֆայել Մեզենգան։

Ալկոհոլը հայտնվում է ստամոքսում եւ աղիներում, որտեղ ներծծվում է արյան մեջ, իսկ հետո՝ լյարդում, գրել է RG.ru-ն։ Հենց այստեղ էլ արտազատվում է ալկոհոլի մեծ մասը։ Լյարդում կան ֆերմենտներ, որոնք ալկոհոլը վերածում են տարբեր նյութերի, այդ թվում ացետալդեհիդի, իսկ հետո՝ քացախաթթվի։ Ացետալդեհիդը թունավոր է եւ քայքայում է լյարդը։

«Գելը սպիրտը վերածում է քացախաթթվի՝ ացետալդեհիդ չառաջացնելով»,- նշել է Մեզենգան։ Ալկոհոլն ընդունելիս կամ դրա ընդունման ժամանակ այն վերափոխում է ալկոհոլը նախքան արյան մեջ հայտնվելը։ «Բայց եթե ալկոհոլն արդեն արյան մեջ է, ապա արդեն ուշ է»,- ասել է հետազոտողը։

Գիտնականնները գելի համար տարբեր կիրառություններ են նախատեսում։ «Կենդանիների վրա կատարված փորձերում մենք ցույց ենք տվել, որ մեր գելի օգտագործումը ալկոհոլի հետ համադրությամբ հանգեցնում է նշանների, որոնք նման են քաղցած մկների վարքին»,- ասել է Մեզենգան՝ ավելացնելով, որ գելը դրական ազդեցություն կգործի զարթխումի ախտանշանները թեթեւացնելու վրա։

Գելը, նշել են հետազոտողները, պետք է նախ եւ առաջ օգնի նվազեցնել ալկոհոլի հետ կապված մահացությունը, քանի որ կան ապացույցներ, որ տեխնոլոգիան նվազեցնում է ալկոհոլի բացասական ազդեցությունն այնպիսի օրգանների վրա, ինչպիսին են լյարդը եւ աղիները։ Մկների վրա կատարված փորձերում նկատվել է կենդանիների քաշի ավելի քիչ նվազում, լյարդն ավելի քիչ է վնասվել, արյան ցուցանիշներն ավելի լավ են եղել, քիչ են վնասվել փայծաղը եւ աղիները։ Գելը  պատրաստվում է սիճուկային սպիտակուցներից՝ պանրի արտադրության կողմնակի մթերքից, որոնք եփում են մի քանի ժամ, որպեսզի դրանք երկար ու բարակ թելեր առաջացնեն։ Հետո հետազոտողները ավելացնում են աղ եւ ջուր, եւ թելերը գոյացնում են գել, որի մեջ դրանից հետո ավելացնում են երկաթ, գլյուկոզա եւ ոսկի։ Այս ամենը առաջ է բերում ռեակցիաների կասկադ, որոնք սպիրտը վերածում են քացախաթթվի։ Հետազոտողներն արդեն արտոնագիր ստանալու հայտ են ներկայացրել, տեղեկացրել է AFP-ը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել