• Latest news

Աղիների վատ միկրոֆլորան՝ Ալցհեյմերի հիվանդության պատճառ

28 մայիսի, 2024  00:41

University of South Australia-ի գիտնականները հայտնել են Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարի նոր քայլի մասին։ Նրանք պարզել են, որ կապ գոյություն ունի աղիների միկրոֆլորայի եւ դեմենցիայի առաջացման միջեւ եւ հուսով են ստեղծել նոր մեխանիզմ այդ ծանր նեյրոդեգեներատիվ հիվանդության դեմ պայքարելու համար։

Medical Xpress պորտալը տեղեկացրել է, որ մետաբոլիտները կարող են թափանցել ուղեղ՝ առաջ բերելով բորբոքային պրոցեսներ, որոնք, իրենց հերթին, նպաստում են Ալցհեյմերի հիվանդության առաջացմանը։ Այդ պրոցեսը հատկապես ակտուալ է տարիքի հետ, քանի որ թուլանում է արյան եւ ուղեղի միջեւ պատնեշը, ինչը թույլ է տալիս վնասակար նյութերին վնասել նեյրոնները, գրել է Planet Today-ը։

Գիտնականները հուսով են, որ այդ մեխանիզմների ընկալումը կբացի նոր դեղամիջոցների ստեղծման ճանապարհը, որոնք կարգելակեն մետաբոլիտների վնասակար ազդեցությունը եւ կդանդաղեցնեն Ալցհեյմերի հիվանդության խորացումը։

Եռամյա հետազոտության շրջանակում գիտնականները կհետազոտեն նաեւ պրոբիոտիկների եւ սննդային հավելումների պոտենցիալ դրական ազդեցությունը, որոնք օգտակար բակտերիաներ են պարունակում։ Նրանց նպատակն է հակադրվել վնասակար բակտերիաներին եւ կանխել մետաբոլիտների առաջացումը, որոնք կարող են վատացնել ուղեղի վիճակը։

Ընդգծվել է, որ վատ սնունդը, ներառյալ օգտակար բակտերիաների անբավարարությունը եւ վնասակարների ավելցուկը բազմաթիվ գործոններից են, որոնք նպաստում են աղիների միկրոֆլորայի վատացմանը եւ դեմենցիայի առաջացմանը։ Ծերացումը, ֆիզիկական ակտիվության բացակայությունը, քիմիական նյութերը եւ գենետիկ նախադրյալները նույնպես իրենց դերն են խաղում այս պրոցեսում։

Հաշվի առնելով, որ Ալցհեյմերի հիվանդությունը ավելի է տարածվում, այդ նոր հետազոտությունները կարեւոր քայլ են այդ հիվանդության կանխման եւ բուժման համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է