• Latest news

Չինացի գիտնականները հայտնել են, որ բուժել են 2-րդ տեսակի դիաբետ ունեցող պացիենտին բջջային թերապիայի օգնությամբ

29 մայիսի, 2024  08:49

Չինացի գիտնականները հավաստիացնում են, որ բուժել են 2-րդ տեսակի դիաբետ ունեցող պացիենտին։ 59-ամյա պացիենտը ստացել է նորարարական բջջային թերապա 2021թ. եւ 2022 թվականից ոչ մի դեղ չի ընդունում։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Discovery ամսագրում։ 2-րդ տեսակի դիաբետը պացիենտի մոտ ախտորոշվել էր ավելի քան 25 տարի առաջ, եւ նա լուրջ բարդությունների էր բախվել։

Չնայած 2017թ. երիկամի փոխպատվաստմանը՝ նա կորցրել էր ենթաստամոքսային գեղձի կղզյակների մեծ մասը, որոնք վճռական դեր են խաղում արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կարգավորման հարցում։ Արդյունքում՝ նրան ամեն օր բազմաթիվ անգամներ ինսուլին էին ներարկում։

Շանհայի (Չինաստան) հետազոտողներն օգտագործել են տղամարդու արյան սեփական բջիջները՝ ցողունային բջիջներ ստեղծելու համար, որոնք հետո վերափոխվել են ինսուլին արտադրող եւ արյան մեջ շաքարի մակարդակը պահող բջիջների։ Դրանք փոխպատվաստվել են 2021թ. հուլիսին, եւ արդեն 11 շաբաթ հետո նա այլեւս ինսուլինի ներարկումների կարիք չուներ։

Տղամարդը աստիճանաբար կրճատել է դեղերի ընդունումը արյան մեջ շաքարի մակարդակի վերահսկման համար եւ լիովին հրաժարվել է դրանցից 12 ամիս հետո։

«Մեր տեխնոլոգիան ավելի հասուն է եւ ընդլայնել է ռեգեներատիվ բժշկության սահմանները դիաբետի բուժման համար»,- նշել են գիտնականները; Այժմ թիմը հուսով է թերապիան թեստավորել ավելի մեծ թվով պացիենտների վրա, որպեսզի մի հիանալի օր փոխվի միլիոնավոր տառապյալների կյանքը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է