• Latest news

Գիտնականներն ապացուցել են վաղ ինսուլինային թերապիայի արդյունավետությունը 2-րդ տեսակի դիաբետ ունեցող պացիենտների համար

8 հունիսի, 2024  08:35

Չինացի գիտնականները պարզել են վաղ ինսուլինային թերապիայի արդյունավետությունը 2-րդ տեսակի դիաբետ (T2D) ունեցող պացիենտների համար, որը նվազեցնում է ինսուլտի եւ սրտային անբավարարության պատճառով հոսպիտալացման հավանականությունը ավանդական աստիճանական թերապիայի համեմատ, տեղեկացրել է «Սինհուան»։

Համատեղ հետազոտական թիմը (Չինաստանի գիտատեխնիկական համալսարանի, Հարավային բժշկական համալսարանի եւ Պեկինի համալսարանի գիտնականներից կազմված) պրոֆեսոր Վեն Ցզյանպինի գլխավորությամբ (Անհոյի բժշկական համալսարան) 24 տարվա ընթացքում հետեւել է T2D ունեցող 5 424 պացիենտների բուժմանը ողջ երկրում։

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ վերջերս այս հիվանդությամբ ախտորոշված պացիենտների մոտ, որոնք նոր թերապիա են ստացել, ինսուլտի հավանականությունը նվազել է 31 տոկոսով նրանց համեմատ, ովքեր ստացել են աստիճանական թերապիա, իսկ հոսպիտալացման հավանականությունը սրտային անբավարարության պատճառով եղել է 28 տոկոսով ավելի ցածր։

Այս հետազոտությունը լրացուցիչ  վկայում է վաղ ինսուլինային թերապիայի արդյունավետությունը բիոմարկերների բարելավմամբ, որոնք կապված են ցածր աստիճանի բորբոքման եւ էնդոթելիալ ֆունկցիայի հետ, որոնք սիրտ-անոթային ռիսկի ցուցիչներն են նման պացիենտների համար։

Սա համոզիչ ապացուցում է վաղ ինսուլինային թերապիայի արդյունավետությունը այն պացիենտների համար, որոնց մոտ հիվանդությունն ախտորոշվել է վերջերս։

Արդյունքները հրապարակվել են Signal Transduction and Targeted Therapy միջազգային ամսագրում հունիսի սկզբին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել