• Latest news

Մելատոնինի մշտական օգտագործումը նվազեցնում է տարիքային մակուլյար դեգեներացիայի հավանականությունը. հետազոտություն

8 հունիսի, 2024  13:28

Քեյզի Արեւմտյան պահուստային համալսարանի Բժշկական դպրոցի եւ Քլիվլենդի կլինիկայի ակնաբուժական բիոինֆորմատիկայի կենտրոնի հետազոտողների խումբը գտել է նոր ապացույցներ, որ մելատոնինի մշտական օգտագործումը նվազեցնում է տարեցների տարիքային մակուլյար դեգեներացիայի հավանականությունը, հիվանդություն, որը հաճախ հանգեցնում է կուրության։

Հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են JAMA Ophthalmology ամսագրում, գիտնականների խումբն ուսումնասիրել է 200 000 տարեց պացիենտների հիվանդության պատմությունները՝ հայտնաբերելու համար  կապ մելատոնինի օգտագործման եւ տարիքային մակուլյար դեգեներացիայի (ՏՄԴ)  միջեւ։ Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ տարիքի հետ շատ մարդկանց մոտ սկսվում է դեղին բծի՝ ցանղաթաղանթի կենտրոնական մասի դեգեներացիա։ Ներկայում միայն ԱՄՆ-ում մոտ 11 մլն մարդ տառապում է տեսողության կորստից ՏՄԴ-ի պատճառով։  Գիտնական-բժիշկները երկար տարիներ որոնել են հիվանդությունը կանխելու եւ բուժելու միջոցներ։ Որոշակի առաջընթաց ձեռք է բերվել, բայց դեղամիջոցներ նախկինի պես չկան։

Վերջին տարիներին  հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ մելատոնին ընդունող մարդիկ կարող են ավելի քիչ ենթարկվել այդ հիվանդությունն ունենալու ռիսկին։ 2020թ. գիտնականների մի խումբ հայտնաբերել է, որ մելատոնինի ավելի բարձր մակարդակները կարող են կանխել ցանցաթաղանթի ախտահարումը ՏՄԴ-ի պատճառով։ Հաջորդ տարի մեկ այլ խումբ հայտնաբերել է, որ ՏՄԴ ունեցող պացիենտների մոտ, որպես կանոն, մելատոնինի մակարդակն արյան մեջ եւ արցունքներում միջինից ցածր էր։

Այս նոր աշխատանքի շրջանակում հետազոտական խումբն ուսումնասիրել է  200 000 տարեցների բժշկական քարտերը 2008-2023թթ.։

Նրանք հայտնաբերել են, որ 50 եւ բարձր տարիքի 121 523 պացիենտներից շատերը, որոնք չեն ունեցելե ՏՄԴ նշաններ, մշտապես ընդունել են մելատոնին։ Նրանք նաեւ հայտնաբերել են, որ շատ պացիենտների մոտ, որոնք սկսել են օգտագործել մելատոնին ՏՄԴ-ի առաջանալուց հետո, մելատոնինի դեգրադացիան տեղի է ունենում ավելի դանդաղ, քան այն պացիենտների մոտ, որոնք դեռ չեն օգտագործել մելատոնին։ Մելատոնինը հորմոն է, որը բնական կերպով առաջանում է ուղեղում եւ սերտորեն կապված է քնի ցիկլի հետ։ Ուղեղն ստեղծում է ավելի շատ մելատոնին՝ ի պատասխան մթության։ Այդ պատճառով մի քանի ընկերություններ արտադրում եւ վաճառում են մելատոնինը որպես սննդային հավելում՝ նախատեսված քնի հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց օգնելու համար։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել