• Latest news

Միշտ ցանկացել եմ աչքովս տեսնել, թե ինչպես է աշխատում Արտեմ Ստեփանյանը. ռուսաստանցի հայտնի օնկոգինեկոլոգ

8 հունիսի, 2024  17:20

«Նաիրի» բուժկենտրոնի վիրահատարանում Օնկոգինեկոլոգիայի ծառայության ղեկավար Արտեմ Ստեփանյանի աշխատանքին հետեւում է ռուսաստանցի հյուրը՝ Ռուսաստանի Դաշնության  նախագահի գործերի վարչության Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի բարձր կարգի բժիշկ-օնկոգինեկոլոգ Ֆիլիպ Նենախովը։ Վիրահատում են ձվարանների քաղցկեղ։

ARS_3452.JPG (804 KB)

«Ես հյուր եմ եկել  Արտեմ Ստեփանյանին։ Նա շատ հայտնի է օնկոգինեկոլոգների աշխարհում, ամբողջ հետխորհրդային տարածքում եւ եվրոպական մակարդակով։ Մենք քանիցս հանդիպել ենք գիտաժողովներում, եւ միշտ ցանկացել եմ աչքովս տեսնել, թե ինչպես է նա աշխատում, ինչպես է վիրահատում։ Մենք հանդիպել ենք նաեւ այն ժամանակ, երբ նա է եկել, ես լսել եմ նաև նրա օնլայն դասախոսությունները»,- ասում է Ֆիլիպ Նենախովը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում։

ARS_3468.JPG (1.06 MB)

Բժիշկը, որը մեծ պրակտիկա ունի մոսկովյան կլինիկաներում, խոստովանում է, որ վաղուց ծրագրում էր ուղեւորվել Հայաստան։ Ասում է, որ «Նաիրի» բուժկենտրոնի համբավը հասել է նաեւ Մոսկվա. նա շատ է լսել այս հիվանդանոցի մասին։

«Ինձ շատ է դուր գալիս «Նաիրի» բուժկենտրոնը, ես նրա մասին լսել եմ Մոսկվայում շատ մարդկանցից, որոնք այստեղ բուժվել են»,- ասում է նա։

ARS_3508.JPG (1.01 MB)

Ֆիլիպ Նենախովը առաջին արտասահմանցի բժիշկը չէ, որը եկել է դիտելու Արտեմ Ստեփանյանի աշխատանքը։ Վերջերս այստեղ էին լեհ բժիշկներ Պյոտր Դոմարացկին և Պյոտր Բեռնարդը, որոնք շատ բան էին լսել հայ գործընկերոջ մասին եւ եկել էին ծանոթանալու նրա վիրահատական տեխնիկային։ Արտեմ Ստեփանյանի մոտ են գալիս նաեւ օնկոգինեկոլոգի մասնագիտությունն ընտրած օրդինատորներ աշխարհի տարբեր երկրներից՝ պրակտիկա անցնելու համար։

ARS_3526.JPG (1.03 MB)

Հիշեցնենք, որ «Նաիրի» ԲԿ «Օնկոգինեկոլոգիական ծառայությունը միակն է Հայաստանում, որն ունի ESGO-ի՝ Գինեկոլոգիական օնկոլոգիայի եվրոպական ընկերության հավաստագիր։ Ավելին, թիմն ակտիվորեն համագործակցում է ESGO-ի հետ բժշկական ուղեցույցների եւ օնկոգինեկոլոգիայի ձեռնարկների ստեղծման հարցում։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել