• Latest news

Ալցհեյմերի հիվանդության մեղավորը կապված է աորտայում կալցիումի նստվածքի հետ. Cell

10 հունիսի, 2024  12:35

Ալցհեյմերի հիվանդության դեպքում ուղեղում գոյանում են թունավոր ամիլոիդ սպիտակուցներ։ Նոր հետազոտությունում գիտնականները պարզել են, որ դրա կուտակումն աորտայում (ամենամեծ արյունատար անոթում) նպաստում է դրա նեղացմանը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Trends in Molecular Medicine ամսագրում։

Աորտալ փականի կալցիումապատման ժամանակ դրանում կուտակվում են հիդրօքսիապատիտ հանքանյութի միկրոբյուրեղներ։ Դա հանգեցնում է սրտի ֆունկցիայի խանգարման։ Հիվանդության ախտորոշումից հետո հիվանդների մեծ մասն ապրում է երկու տարուց ոչ ավելի։ Միակ բուժումը աորտալ փականի փոխարինումն է, որը բոլոր պացիենտներին չէ, որ հարմար է։

Նոր հետազոտությունում գիտնականները էլեկտրոնային միկրոսկոպիայի օգնությամբ  հայտնաբերել են ամիլոիդի սպիտակուց պացիենտների աորտալ փականի հյուսվածքներում։ Նրանք ենթադրում են, որ «վատ» խոլեստերինի (ցածր խտության լիպոպրոտեիններ) բարձր մակարդակը կարող է պայմաններ ստեղծել ամիլոիդի կուտակման համար։ Այն, իր հերթին, դառնում է հիմք հիդրօքսիապատիտի բյուրեղների համար։

Հայտնագործությունը կարող է նշանակել, որ դեղերը ամիլոիդի կուտակման դեմ կարող են օգտկար լինել ոչ միայն Ալցհեյմերի հիվանդություն, այլեւ աորտալ փականի կալցիֆիկացում ունեցող մարդկանց համար։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է