• Latest news

22–անգամյա խոշորացում, պատկերի բարձր որակ. «Էրեբունի» ԲԿ–ում վիրահատություններ կիրականացնեն վերջին սերնդի մանրադիտակով

13 հունիսի, 2024  12:05

«էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում այսուհետ վիրահատությունները կիրականացվեն նաև ճապոնական արտադրության Mitaka MM90 վերջին սերնդի մանրադիտակով: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին «Էրեբունի» ԲԿ–ից։

Այս մանրադիտակն Էրեբունիում ունենալու գաղափարը որքան արդիական, նույնքան էլ հավակնոտ էր:

Հայտնի է, որ երկու տասնամյակից ավելի է, ինչ «էրեբունի» բժշկական կենտրոնում իրականացվում է Կոխլեար իմպլանտացիայի ծրագիրը: Տարածաշրջանային նշանակության այս ծրագրի շնորհիվ բազմաթիվ երեխաներ լսելու հնարավորություն են ստացել:

Հայտնի օտովիրաբույժ, Կալիֆորնիա նահանգի UCLA համալսարանական կլինիկայի պրոֆեսոր Ակիրա Իշիյաման տարին երկու անգամ այցելում է Հայաստան և Էրեբունիում վիրահատում հերթական հիվանդներին, ու չնայած, որ բաժանմունքը հագեցած է վիրահատական ժամանակակից սարքավորումներով և գործիքներով, այնուամենայնիվ որոշում կայացվեց ունենալ լավագույն մանրադիտակը, որ կօգտագործվի ինչպես ականջախխունջի փոխպատվաստման, այնպես էլ այլ դեպքերում, մասնավորապես ականջի բարդ վիրահատոթյունների ժամանակ:

Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատունը Կոխլեար իմպլանտացիայի ծրագրի շրջանակում մշտապես համագործակցում է, ինչպես բժշկական կենտրոնի, այնպես էլ Հայկական բժշկական միջազգային հիմնադրամի ղեկավար Սալբի Ագարակյանի և ազգությամբ ճապոնացի պրոֆեսոր Ակիրա Իշիյամայի հետ: Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական հայ-ճապոնական գործակցության կարևորագույն քայլ է համարում այս նախաձեռնությունը:

Ճապոնական արտադրության Mitaka MM90 էքսպերտ դասի մանրադիտակը առաջատարներից է աշխարհում: Առավելությունները բազմաթիվ են՝ պատկերի կատարյալ որակ, գերճշգրիտ կառավարում, օպտիկական անգերազանցելի տեսանելիություն: Պատկերի խոշորացման արագության առումով առաջինն է աշխարհում՝ 22 անգամ մեծացնում է պատկերը, որը հեռարձակում է առանց որակի վատթարացման: Մանրադիտակի աննախադեպ ճկունության շնորհիվ վիրահատարանում միաժամանակ 3 վիրաբույժ կարող է աշխատել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է