• Latest news

Ցածր քաշ ունեցող երեխա ունենալը համահարաբերակցվում է հիշողության անկման հետ. Neurology

14 հունիսի, 2024  20:23

Հարվարդի Չանի հանրային առողջության դպրոցի գիտնականները պարզել են, որ ցածր քաշ ունեցող երեխաներ ծննդաբերած կանայք ավելի ուշ կյանքում ճանաչողական կարողությունների անկում է նկատվելու: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Neurology ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել են 15 հազար 323 կին կամավորներ, որոնց միջին տարիքը ճանաչողական կարողությունների գնահատման պահին եղել է 62 տարեկան: Նշվում է, որ յուրաքանչյուր մասնակից նախկինում առնվազն մեկ երեխա է ունեցել։

Ավելին, հետազոտվողների ընդհանուր թվից 1224 մարդ (կամ 8%-ը) ունեցել է ցածր քաշով երեխա ծննդաբերելու պատմություն (5,5 ֆունտից պակաս կամ 2,49 կգ):

Հետազոտողները փորձարկվողներին խնդրել են կատարել մի շարք թեստեր՝ ընդհանուր և աշխատանքային հիշողությունը, արձագանքման ճշգրտությունն ու արագությունը և սովորելու կարողությունը գնահատելու համար:

Ավելի մեծ թվով միավորներ ստանալը վկայում էր ճանաչողական ունակությունների աճի, իսկ ավելի ցածր թիվը՝ դրանց նվազեցման մասին:

Արդյունքները ցույց են տվել, որ ցածր և նորմալ քաշ ունեցող երեխաներ ծնած կանանց միավորների միջին տարբերությունը արձագանքման արագության և ուշադրության թեստերում եղել է -0,06 միավոր,  սովորելու կարողությունը և աշխատանքային հիշողությունը գնահատելիս՝ -0,05 միավոր: Գիտնականները հաշվարկել են, որ նման ցուցանիշներն ազդարարում են մեկից երկու տարով ճանաչողական ծերացման արագացման մասին:

Գիտնականները նշել են, որ ցածր քաշ ունեցող երեխա ունենալը մեծ տարիքում ճանաչողական անկման էական գործոն չէ:

Աշխատանքի արդյունքները ցույց են տալիս հարաբերակցությունը, ոչ թե պատճառահետևանքային կապը: Պարզելու համար, թե ինչ մեխանիզմներ են ընկած այս արդյունքների հիմքում՝ ավելի շատ հետազոտություններ են պահանջվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է