• Latest news

Ի՞նչ է չոր աչքի համախտանիշը և ինչո՞ւ են ծխողները ռիսկի գոտում․ հարցազրույց ակնաբույժի հետ

18 հունիսի, 2024  17:51

Արցունքներն աչքերը պահում են թաց և հարթ, օգնում կենտրոնացնել լույսը, որն ապահովում է հստակ տեսողություն: Նրանք նաև աչքերը պաշտպանում են վարակներից և նյարդայնացնող բաներից, օրինակ՝ կեղտից և փոշուց: Չոր աչքի համախտանիշը բերում է արցունքարտադրության խնդիրների, որի մասին NEWS.am Medicine-իհետզրույցումպատմելէակնաբույժԻզաբելլաՂուկասյանը։

Ի՞նչ է իրենից ներկայացնում չոր աչքի համախտանիշը և որո՞նք են դրա պատճառները։

Չոր աչքի համախտանիշի ժամանակ նվազում է արցունքի արտադրությունը և/կամ փոփոխվում են դրա կազմն ու հատկությունները, ինչը բերում է աչքի արտաքին թաղանթների չորացմանը։ Այն պայմանավորված է արցունքի անբավարար արտադրությամբ կամ արցունքի արագ գոլորշիացմամբ։


Ինչպե՞ս է ծխելը և ծխախոտի ծուխն ազդում այս համախտանիշի վրա։

Սիգարետը այրվելու արդյունքում առաջացնում է ծուխ, որը պարունակում է հազարավոր վնասակար նյութեր, որոնք գրգռում են աչքի լորձաթաղանթը և չորացնում աչքը, դա էլ իր հերթին հանգեցնում է եղջերաթաղանթի վնասմանը և օքսիդացիոն սթրեսի։

Ինչպե՞ս կարելի է նվազեցնել ծխախոտի ծխով և այլ պատճառներով պայմանավորված չոր աչքի համախտանիշի առաջացումը։

Ամենաարդյունավետ միջոցը ծխելուց հրաժարվելն է։ Անհրաժեշտ է նաև քիչ գտնվել ծխողների շրջապատում, օգտագործել խոնավեցնող կաթիլներ։ Այն դեպքերում երբ ծխողը ոչ մի կերպ չի կարողանում թողնել ծխելը կարելի է անցում կատարել այնպիսի այլընտրանքային միջոցների, որոնք ծուխ չեն առաջացնում։ Այդպիսի այլընտրանքներից են նիկոտինային մաստակները, սպեղանիները, ծխախոտի տաքացման համակարգերը, էլեկտրոնային սիգարետները և այլն։ Հարկ է նշել, որ այս այլընտրանքները ևս անվնաս չեն և որոշակի ռիսկեր են ներկայացնում, սակայն կան հետազոտություններ, որոնք ցույց են տալիս որ այս արտադրանքներից եկող ռիսկը ավելի քիչ է քան տրադիցիոն սիգարետի դեպքում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել