• Latest news

Գտնվել են այն մոլեկուլները, որոնք օգնում են գլիոբլաստոմային դիմադրել բուժմանը. Neuro-Oncology

24 հունիսի, 2024  13:21

Գլիոբլաստոման գլխուղեղի հազվադեպ ուռուցք է՝ ողջ մնալու ծայրահեղ ցածր ցուցանիշներով։ Նրա կայունությունը բուժման հանդեպ կապված է հատուկ ազդանշանների հետ, որոնց օգնությամբ քաղցկեղային բջիջները «խաբում» են իմունիտետին։ Այս մասին վկայում է Neuro-Oncology ամսագրում հրապարակված հետազոտությունը։

Իմունաթերապիան քաղցկեղի բուժման մեթոդ է՝ հիմնված իմունիտետի բջիջների՝ ուռուցքները ճանաչելու եւ ոչնչացնելու ունակության վրա։ Այն թույլ է տվել բուժել ուռուցքների շատ տեսակներ, որոնք մինչ այդ ողջ մնալու շանս չէին տալիս։ Սակայն իմունաթերապիան անարդյունավետ է գլիոբլաստոմայի դեպքում։

Սովորաբար քաղցկեղային բջիջների կայունությունը բուժման հանդեպ կապված է դրանցում մուտացիաների առաջացման հետ։ Սակայն դա երկարատեւ պրոցես է, որը պահանջում է բջջի ԴՆԹ-ի փոփոխություններ։ Նոր հետազոտությունում գիտնականները պարզել են, որ դրա փոխարեն գլիոբլաստոմայի բջիջները փոխում են իրենց արտաքին տեսքը՝ քողարկվելով որպես նորմալ բջիջներ։ Այդ պատճառով իմունիտետը չի գրոհում դրանց դեմ, եւ իմունաթերապիան ստացվում է անարդյունավետ։

Կենսաբանները նաեւ գտել են կոնկրետ մոլեկուլներ, որոնք մասնակցում են այդ խաբկանքին։ Նրանք կարող են ընկնել իմունաթերապիայի նոր տեսակների հիմքում՝ գլիոբլաստոմայի դեմ պայքարում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել