Սոոչուի համալսարանի գիտնականները անսպասելի կապ են հայտնաբերել սուրճ խմելու, նստակյաց ապրելակերպի և վաղաժամ մահվան ռիսկի նվազեցման միջև, գրում է Planet Today-ը։
Ավելի քան 10 հազար մասնակիցների մասնակցությամբ իրականացված մեծ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սուրճ խմող նստակյաց մարդկանց՝ 13 տարվա ընթացքում մահացության վտանգը 1,58 անգամ ավելի ցածր է եղել:
Հետազոտողները ենթադրում են, որ սուրճի օգտակար ազդեցությունը կարող է փոխհատուցել ֆիզիկական ակտիվության պակասի բացասական հետևանքները: Վաղաժամ մահվան ռիսկի ամենազգալի նվազումը նկատվել է նրանց մոտ, որոնք օրական օգտագործել են 3-ից 5 բաժակ սուրճ: Սակայն 5 բաժակից ավելի խմելը զգալիորեն նվազեցնում է ըմպելիքի դրական ազդեցությունը։
Այս արդյունքները մարտահրավեր են նետում ավանդական իմաստությանը, որ նստակյաց ապրելակերպն իր էությամբ վնասակար է: Այնուամենայնիվ, Սուչժոուի գիտնականները ընդգծում են հետագա հետազոտությունների անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով սուրճի բարդ բաղադրությունը և նրա բազմակողմ ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր