• Latest news

Տանն անցկացվող արագ թեստը կարող է հայտնաբերել որոշ մարդկանց թոքի քաղցկեղը. Daily Mail

5 օգոստոսի, 2024  12:36

Թմբուկի փայտիկների ախտանիշը (Հիպոկրատի մատներ), որը հանդիպում է թոքերի քաղցկեղի ժամանակ, կարելի է պարզել հինգ վայրկյանանոց թեստի օգնությամբ։ Այս մասին պատմել է Daily Mail-ը։

Թոքերի եւ սրտի հիվանդությունների ժամանակ հնարավոր է ձեռքերի մատների վերջին մասերի բարակում։ Փոխվում է նաեւ եղունգների շերտի ձեւը, դրանք դառնում են ժամացույցի ապակու նման։

Ստուգվել կարելի է «ադամանդե ճեղք» թեստի օգնությամբ։ Դրա համար հարկավոր է իրար կպցնել աջ կամ ձախ ձեռքի ցուցամատերի կամ բթամատերի եղունգները։ Դրանք սովորական դեպքերում պետք է ադամանդի ճեղք հիշեցնող ձեւ ստանան։ Եթե եղունգները իրար կպցնել չի հաջողվում, պետք է դիմել բժշկի։

«Հիպոկրատի մատների» առաջացման ստույգ մեխանիզմները հայտնի չեն։ Գիտնականները կարծում են, որ դա կարող է կապված լինել VEGF սպիտակուցի գերարտադրման հետ, որը խթանում է նոր արյունատար անոթների գոյացումը։ Դա հանգեցնում է արյան հոսքի ավելացման դեպի մատներ եւ հեղուկի կուտակման ամբողջ մարմնում։

Թմբուկի փայտիկների ախտանիշը հանդիպում է նաեւ աղիների եւ վահանաձեւ գեղձի հիվանդությունների ժամանակ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել