• Latest news

Բրիտանացի ուսանողի սիրտը կանգնել է արևահարությունից. Daily Mail

5 օգոստոսի, 2024  23:50

Բրիտանացի ուսանողի սիրտը 25 րոպեով կանգ է առել ծայրահեղ արևահարությունից հետո: Daily Mail-ը գրում է, որ դա տեղի է ունեցել հազվագյուտ հիվանդության արդյունքում, որի մասին երիտասարդը չգիտեր։

Այս ամառ Չառլի Վինսենթը մեկնել էր Միացյալ Նահանգներ՝ մանկական ճամբարում թիավարություն դասավանդելու: Առաջին օրը նա ստացել է ոտքերի երկրորդ աստիճանի ուժեղ արևահարություն։

Հիվանդանոցում նրան թոքերի ծանր վարակ են ախտորոշել և վնասված հյուսվածքը հեռացնելու համար ուղարկել վիրահատության։ Միջամտության ժամանակ Չառլիի  սիրտը 25 րոպեով կանգ է առել և նա սրտի միկրոկաթված է ստացել։ Վիրահատությունից հետո խնամյալը մեկ շաբաթ արհեստական թմբիրի մեջ է անցկացրել։

Պարզվել է՝ խնդրի պատճառը կարդիոմեգալիան է՝ սրտի մեծացումը։ Այս վիճակը դժվարացնում է սրտի կծկումները և մեծացնում է կաթվածի և սրտի անբավարարության վտանգը: Ըստ երևույթին, Չառլին այդ հիվանդությունից տառապել է ծնված օրվանից: Կարդիոմեգալիան մինչև սրտի կաթվածը կամ սրտի կանգը որևէ կերպ չի դրսևորվում:

Բարեբախտաբար խնամյալը խուսափել է ուղեղի վնասվածքից: Սակայն ապագայում Չառլի Վինսենթին, ամենայն հավանականությամբ, անհրաժեշտ կլինի ենթարկվել սրտի, ինչպես նաև երկու երիկամների փոխպատվաստման, եթե նրա ծանր վիճակից հետո այդ օրգանները չկարողանան վերականգնվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է