• Latest news

Ժամանակավոր բուսակերությունը դանդաղեցրել է ծերացումը. հետազոտություն

6 օգոստոսի, 2024  08:44

Ծերացման մասին գիտությունն ավելի շատ է սկսել հետաքրքրվել դիետայով։ Գիտնականները փորձում են հասկանալ, թե ինչպես են մթերքները եւ մեր սննդային սովորություններն ազդում կյանքի տեւողության վրա, գրել է naked-science-ը։

Ենթադրվում է, որ այդ ազդեցությունը ոչ թե ուղղակի է, այլ միջնորդավորված, օրինակ՝ էպիգենետիկ մեխանիզմների միջոցով։ ԱՄՆ գիտնականները թեստավորել են այս հիպոթեզը երկվորյակների վրա կատարված փորձով, որոնք սնվել են բուսական սնունդով։

Մեր օրգանիզմի կազմավորման եւ զարգացման բոլոր հիմքերը դրված են ԴՆԹ-ում։ Բայց շրջակա միջավայրը նույնպես իր հետքն է դնում։ Այսօր հայտնի են բազմաթիվ արտաքին մեխանիզմներ, որոնք ազդում են գեների էքսպրեսիայի վրա։ Դրանք ուսումնասիրում է էպիգենետիկան։ Դրանցից մեկը ԴՆԹ մեթիլավորումն է։ Դրանք քիմիական նշաններ են (մեթիլային խմբեր), որոնք միանում են մակրոմոլեկուլի՝ ցիտոզինի կառուցակցող սպիտակուցներից մեկին։

ԴՆԹ մեթիլավորումը գործադրվում է վաղ հասակում եւ կարող է պահպանվել ամբողջ կյանքում։ Որոշ հետազոտողներ դրանով են բացատրում, օրինակ, մանկական տրավմաների ուշացած հետեւանքները։ Մեթիլավորման վրա ազդում են շատ բաներ, ներառյալ դիետան։ Այս ուղղությունն այժմ հատկապես ակտիվորեն է ուսումնասիրվում։ Բայց, որպես կանոն, համեմատում են սնվելու սովորական ոճերը։ Զուտ բուսական դիետայի էպիգենետիկ հատկությունների մասին ավելի քիչ է հայտնի։ Ամերիկացի գիտնականները՝ Սթենֆորդի համալսարանի գլխավորությամբ, որոշել են պարզություն մտցնել եւ ռանդոմիզացված հետազոտություն են կատարել երկվորյակների մասնակցությամբ։ Արդյունքները հրապարակվել են BMC Medicine-ում։

Փորձին, որը տեւել է երկու ամիս, մասնակցել են 18 տարեկանից բարձր 22 առողջ երկվորյակներ։ Բոլոր զույգերին բաժանել են. երկվորյակներից մեկը մտել է վեգանների խումբ, երկրորդը, վերահսկման համար, ամենակերների։ Առաջին չորս շաբաթներին նրանց տվել են պատրաստի կերակրացանկ, երկրորդ չորս շաբաթներին նրանք սնվել են իրենք՝ համաձայն խորհուրդների։ Վերահսկումն իրականացվել է անկետավորման եւ հավելվածի ձեւով։

Փորձի սկզբում, մեջտեղում եւ վերջում բոլորից արյուն են վերցրել՝ որոշելու համար տելոմերների երկարությունը, հաշվելու կենսաբանական տարիքը ըստ էպիգենետիկ ժամացույցի եւ գնահատելու ԴՆԹ մեթիլավորման աստիճանը։ Չորս շաբաթ անց մի զույգը հեռացել է փորձից։ Ուսումնասիրվել են 21 զույգերի տվյալները։ Նրանց միջին տարիքը եղել է 40-ը, նրանց 77,3 տոկոսը կանայք են եղել։

Գիտնականները մոտեցումների մեծ զինանոց են օգտագործել՝ գնահատելու համար իմունային համակարգը, երկրորդ տեսակի դիաբետի առաջացման վտանգը։

«Մենք օրգանիզմի արձագանքի ակնհայտ տարբերություններ տեսանք վեգանների եւ ամենակերների միջեւ։ Հատկանշական է, որ վեգանների խմբում նկատելիորեն դանդաղել էր էպիգենետիկ ծերացումը, ինչը ցուցադրել են տարբեր էպիգենետիկ ժամացույցները»,- նշել են հեղինակները։

Պարզվել է, որ ժամանակավորապես վեգան դարձած մասնակիցների արյան մեջ իջած են եղել բուրբոքային բիոմարկերների պարունակությունը, սրտի, լյարդի, մետաբոլիկ եւ էնդոկրին համակարգերի հիվանդությունների նշանները։ Վեգանները նաեւ միջինը կորցրել են երկու կիլոգրամով ավելի, քան ամենակերները։

Աշխատանքում ցուցադրված է զուտ բուսական դիետայի անցնելու դրական արդյունքը, բայց սննդարար նյութերի պակասից առաջացած վնասը ի հայտ է գալիս տարիներ անց, բրիտանական Science Media Center-ի մեկնաբանությունում նշել է պրոֆեսոր Թոմ Սանդերսը Լոնդոնի Թագավորական քոլեջից։ Օրինակ, եթե չլրացվի B12 վիտամինի պակասը, դա կհանգեցնի նյարդային համակարգի խանգարման։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վեգանների մոտ նվազում է ոսկրերի ամրությունը, տարիքի հետ ավելի ակնհայտ է կորչում մկանային զանգվածը։

«Սա 2023թ. նոյեմբերին հրապարակված հետազոտության շարունակությունն է։ Այնտեղ նույնպես ցույց է տրվել, թե ինչպես է կալորիաների պակասը վեգանների մոտ հանգեցնում քաշի կորստի, ինչը, հավանաբար, պատճառ է հանդիսանում ԴՆԹ ավելի առողջ մեթիլավորման համար»,- նշել է Դիանա Մելորը Սննդաբանների բրիտանական ասոցիացիայից։ Ի դեպ, ԴՆԹ մեթիլավորման առավելություններն առայժմ դիտարկվում են միայն տեսականորեն եւ ուղղակիորեն չեն հանգեցնում երկարակեցության։ Փորձագետի կարծիքով՝ փորձից ստացված արդյունքները կարելի է հանգեցնել այն բանին, որ վեգանները պարզապես ավելի շատ բուսական սնունդ են օգտագործել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել