• Latest news

Հայտնաբերվել է սպիտակուց, որը սահմանափակում է քաղցկեղի դեմ պայքարելու օրգանիզմի ունակությունը

7 օգոստոսի, 2024  08:38

Meteorin-like (METRNL) սպիտակուցը խլում է Т-բջիջների էներգիան՝ դրանով իսկ էապես սահմանափակելով քաղցկեղի դեմ դրանց պայքարելու ունակությունը, նշվել է նոր հետազոտությունում, որն իրականացրել են Ջոն Հոփկինսի համալսարանի Բժշկական դպրոցի եւ Ջոն Հոփկինս Քիմելի ուռուցքաբանական կենտրոնի եւ նրա քաղցկեղի իմունաթերապիայի ինստիտուտի գիտնականները։

Т-բջիջների վրա METRNL-ի ազդեցության արգելակման ուղիների որոնումը կարող է թույլ տալ այդ իմունային բջիջներին նորից էներգիա ստանալ, որն անհրաժեշտ է ուռուցքների ոչնչացման համար։

Աշխատանքի մասին հաշվետվությունը հրապարակվել է Immunity ամսագրում։

METRNL-ն արդեն նկարագրված է բժշկական գրականությունում, այն դեր է խաղացել ջերմության պահպանման գործում սառը կամ մարզվող կենդանիների (նաեւ մարդկանց) մոտ՝  ճեղքեր գոյացնելով ճարպային բջիջների միտոխոնդրիաներում (էներգետիկ ֆաբրիկաներ), որպեսզի դրանք ջերմություն արտադրեն։ Սակայն ավելի վաղ հայտնի չէր, որ այն ակտիվ է քաղցկեցի դեպքում կամ Т-բջիջներում, նշել է հետազոտության առաջատար հեղինակ, բժշկության դոկտոր, Ջոն Հոփկինսի համալսարանի նեյրովիրաբուժության ամբիոնի դոցենտ Քրիստոֆեր Ջեքսոնը։

Երբ Т-բջիջները փորձում են ոչնչացնել ուռուցքը, քրոնիկական խթանման/սթրեսի վիճակը ստիպում է նրանց արտադրել METRNL, նշել է գիտնականը։

Հենց որ METRNL-ն արտադրվում է, այն փոխգործակցում է միտոխոնդրիաների հետ եւ ճեղքեր գոյացնում էլեկտրոնային-տրանսպորտային շղթայում՝ սպիտակուցների կուտակում, որոնք մասնակցում են էներգիայի ստեղծման գործընթացին։

Երբ Т-բջիջները այլեւս չեն կարող բավարարել իրենց էներգետիկ պահանջմունքը, դրանք դադարում են սպանել քաղցկեղի բջիջները, ինչը թույլ է տալիս դրանց բազմանալ եւ տարածվել։

Հետազոտության ընթացքում գիտնականները նկատել են, որ METRNL-ն ակտիվանում է տրանսկրիպցիոն գործոնների ընտանիքի (սպիտակուցներ, որոնք վերահսկում են ԴՆԹ-ից ՌՆԹ-ին գենետիկ ինֆորմացիայի տրանսկրիպցիայի արագությունը) միջոցով՝ E2F անվանմամբ, դա կախված է PPAR delta ռեցեպտորի ազդանշանից, եւ այդ գործոնների մոդուլավորումը կարող է արգելափակել METRNL էֆեկտները։

«Այլ հետազոտողներ նշել են, որ մետաբոլիկ դիսֆունկցիան սահմանափակում է Т-բջիջների՝ քաղցկեղի դեմ պայքարելու ունակությունը, բայց մենք առաջիններից մեկն ենք նկարագրել դիսկրետ ազդանշանային ուղին, որը հանգեցնում է դրան»,- նշել է հետազոտության հեղինակը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել