• Latest news

Ցածր ածխաջրային դիետաները ոչնչացնում են աղիների համար օգտակար մանրէները. Cell Reports

7 օգոստոսի, 2024  12:12

Բատի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները պարզել են, որ ածխաջրերի քիչ քանակությունը կերակրաբաժնում՝ ճարպերի ավելցուկի հետ համադրված, կարող է հանգեցնել աղիների համար օգտակար մանրէների քանակի նվազման եւ արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացման։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Reports Medicine ամսագրում։

12 շաբաթ տեւած հետազոտության ընթացքում 53 առողջ մարդիկ հետեւել են շաքարի չափավոր պարունակությամբ դիետայի, շաքարի ցածր պարունակությամբ դիետայի (օրական 5 տոկոսից քիչ) կամ էլ կետո-դիետայի (օրական կալորիաների 8 տոկոս)։

Արդյունքները ցույց են տվել, որ կետո-դիետայի հետեւող մարդիկ մի փոքր ավելի քաշ են կորցրել (միջինը 2,9 կիլոգրամ) նրանց համեմատ, ովքեր բացառել են շաքարն իրենց կերակրացանկից (կորցրել են մոտ 2,1 կիլոգրամ)։ Սակայն այն մասնակիցների մոտ, ովքեր խիստ կրճատել են ածխաջրերի օգտագործումը, բարձրացել է «վատ» խոլեստերինի մակարդակը, որը կարող է առաջացնել վտանգավոր «բշտերի» կուտակում զարկերակներում։ Շաքարի ցածր պարունակությամբ դիետան, հակառակը, իջեցրել է արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը։

Գիտնականները նաեւ հայտնաբերել են, որ փորձարկվողների մոտ, որոնք կետո-դիետայի են հետեւել, իջել է աղիների բիֆիդոբակտերիաներ կոչվող մանրէների մակարդակը։ Այդ օգտակար միկրոօրգանիզմներն օգնում են արտադրել В խմբի վիտամիններ, խանգարում են պաթոգեն բակտերիաների ամրացմանն աղիներում եւ պահում են արյան մեջ խոլեստերինի նորմալ մակարդակը։ Շաքարի ցածր պարունակությամբ դիետան էական ազդեցություն չի գործել աղիների միկրոբիոմի կազմի վրա։

Հետազոտողների խոսքով՝ ածխաջրերի անբավարարությունը եւ ճարպերի ավելցուկը ոչ միայն կործանում են օգտակար մանրէները, այլեւ բարձրացնում լիպիդների (ճարպանման մոլեկուլների) քանակությունն արյան մեջ։ Այս անցանկալի փոփոխություններն ավելացնում են սրտային հիվանդությունների եւ ինսուլտի վտանգը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել