• Latest news

Թեթեւակի սննդի հաճախակի ընդունումները վատացնում են կոգնիտիվ ունակությունները. Nature

7 օգոստոսի, 2024  16:15

Հարավային Ավստրալիայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ թեթեւակի սննդի հաճախակի ընդունումները վատացնում են կոգնիտիվ ունակությունները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Neuroscience ամսագրում։

Հետազոտության ընթացքում, որին մասնակցել են կամավորներ, գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես է սնունդ ընդունելու տարբեր ժամանակացույցերի հետեւելն ազդում մտավոր ունակությունների վրա։ Նրանք տեղեկություն են հավաքել հետազոտության մասնակիցների առողջական վիճակի մասին, գրանցել նրանց մարմնի հիմնական ֆիզիկական բնութագրերը (հասակը, քաշը, ծավալները) եւ խնդրել տեղեկացնել, թե ինչ հաճախակիությամբ են նրանք մի բան ուտում հիմնական սնունդն ընդունելու արանքում։ Դրանից հետո նրանց առաջարկել են թեստեր անցնել կոգնիտիվ ունակությունների գնահատման համար։

Հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր մշտապես մի բան ծամում են, ավելի վատ են հաղթահարել թեստերը, քան նրանք, ովքեր սննդի մշտական ռեժիմի են հետեւել։ Դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ սննդի մշտական ընդունումները հանգեցնում են արյան մեջ գլյուկոզայի անկայուն մակարդակի, ինչն, իր հերթին, բացասաբար է ազդում ուղեղի ակտիվության վրա։

Բացի այդ, գիտնականները նշել են, որ անընդհատ «ծամող» մարդիկ ավելի հաճախ են քաշ հավաքում։ Դա բացատրվում է նրանով, որ կալորիական կերակուրը միշտ չէ, որ ընկալվում է որպես հիմնական կերակրատեսակի լիարժեք փոխարինող։

Քաշի ավելացումից եւ մտավոր ունակությունների թուլացումից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս սահմանափակել քաղցր եւ ածխաջրային նախուտեստների օգտագործումը եւ նախընտրությունը տալ առողջ ուտելիքին, որը շաքար եւ բջջանյութ է պարունակում։ Նման կարգը կնպաստի արյան մեջ շաքարի կայուն մակարդակի պահպանմանը եւ ուղեղի գործունեության բարելավմանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել